Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին Արգենտինացիների ավագը կմասնակցի առաջիկա ընկերական հանդիպումներին Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փաշինյան Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնար Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը Նոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծ Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը Հերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգում Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդինԱրգենտինացիների ավագը կմասնակցի առաջիկա ընկերական հանդիպումներինԵրբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. ՓաշինյանԶելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնարՀայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստըՆոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծՎթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժածՈւսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարարՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՀերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգումՎարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարումՆրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե ՄոուրինյուԱռաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվիTour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք էԴրամատիկ և ծանր հանդիպումն ավարտվեց «Ռեալi» բարդ հաղթանակովԵվրամիությունը նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համարԳյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ չունենք, պետք է զարգացնենք. վարչապետԽանջյան փողոցում գիշերային ժամերին կայանումը կարգելվիԲելառուսը կազատի 25 բանտարկյալի՝ «որպես բարի կամքի դրսևորում»«Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ (ֆոտոշարք)250 հազար եվրոյով վաճառքի է հանվել 1868-ին Եթովպիայից թալանված ԱվետարանըՌուսական արբանյակային տվյալները կարող էին օգտագործվել նաև տարածաշրջանում. CNNԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան (տեսանյութ) 16.09.2026Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակըԴարձիր Երևանի քաղաքապետի օգնականԱՄՆ զինված ուժերի սպառազինության պակասը կարող է մտահոգել Ուկրաինային և ԹայվանինԲնությունը՝ բացահայտելու, ուսումնասիրելու և պահպանելու համարԻրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրըՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերըՄոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել էԱյո՛, խոսել եմ Հաջիևի հետ․ Ալեն ՍիմոնյանՀայտնաբերված խախտումների հիմքով 5 հայց է ներկայացվել իրավասու դատարանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՍերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմըՀայաստանի Գավաթ․ հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերըՀայտնաբերվել է թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողը․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար (տեսանյութ)Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկմանԹույլ չեմ տա, որ այս դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի․ ՌուբինյանԵվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ ասոցացված անդամԴոնալդ Թրամփը կարող է մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգառեսուրսներ գնող երկրների նկատմամբ«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերըԲելառուսն ու ԱՄՆ-ը միջանկյալ համաձայնություն են ձեռք բերելԱրեգակնային լույսի ազդեցությամբ սկսվող քիմիական ռեակցիաները հանգեցնում են օզոնի արագ քայքայմանըՄբապեն շարունակում է արդյունավետ ելույթները Իսպանիայի Լա լիգայում«Լիվերպուլն» ու «Արսենալը» գոլառատ խաղերում հաղթանակներ տոնեցինՊատերազմն այլևս չի կարող ավարտվել երկու կողմերի հաղթանակովԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելի դիրքորոշմանը. Վենս
Սպորտ

Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտի կառավարման կենտրոնի աշխատակազմին՝ տնօրեն Խորեն Զարգարյանի գլխավորությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել կենտրոնի անձնակազմին՝ Հայաստանում առաջին անգամ անցկացված «Tour of Armenia» բազմօրյա պրոֆեսիոնալ հեծանվավազքի կազմակերպման և անցկացման ուղղությամբ կատարած մեծածավալ աշխատանքի համար։

«Մեզ համար սա ամբողջությամբ նոր փորձառություն էր. մեր երկիրը երբևէ չէր անցկացրել միջազգային բազմօրյա հեծանվավազք. շատ բան պետք էր ընթացքում սովորել, լինել ճկուն և օպերատիվ, կարողանալ լուծել նաև առաջացող չնախատեսված հարցերը»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մրցաշարի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է։

Ժաննա Անդրեասյանի  խոսքով՝ Սպորտի կառավարման կենտրոնը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ՝ սպորտի ոլորտում մասնագիտացված կառույց ունենալու, ֆեդերացիաների հետ հարաբերություններն ինստիտուցիոնալ դաշտ բերելու և կարևոր մարզական միջոցառումների կազմակերպումը ստանձնելու նպատակով։ Մրցաշարի հաջող կազմակերպումը այս նպատակին միտված արդյունավետ աշխատանք էր։ Հիշեցնելով, որ «Tour of Armenia»-ն նախատեսվում է դարձնել ամենամյա՝  նախարարը  նշել  է, որ որ  փորձի վերլուծությունը կնպաստի հետագա տարիներին մրցաշարի առավել կազմակերպված անցկացմանը։

ԿԳՄՍ նախարարը ընդգծել է՝ մրցաշարի վերաբերյալ ստացված արձագանքները հիմնականում դրական են ինչպես կազմակերպման, այնպես էլ միջոցառման անցկացման տեսանկյունից։ Այս համատեքստում նա հիշատակել է միջազգային մի շարք հեղինակավոր հարթակների ուշադրությունն ու անդրադարձը՝ նշելով, որ դրանք Հայաստանի համար ապահովել է նոր տեսանելիություն։

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և աջակցության համար՝ ընդգծելով, որ նախարարության ամբողջ թիմի համագործակցությունն ու արագ արձագանքները հնարավորություն են տվել առավել արդյունավետ որոշումներ կայացնելու: Նրա խոսքով՝ մրցաշարի կազմակերպման մեծ ծանրաբեռնվածության պայմաններում կենտրոնը շարունակել է նաև իր ամենօրյա աշխատանքը՝ պահպանելով կապը մարզական ֆեդերացիաների և ենթակառուցվածքների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սպորտի ոլորտում առաջիկա ծրագրերը, կառավարման, թվայնացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման և սպորտի տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։

Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է գործարկել սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն կտա թվայնացնել նաև ֆեդերացիաների հետ աշխատանքի մի շարք գործընթացներ՝ նպաստելով թափանցիկության, հաշվետվողականության և մոնիթորինգի մեխանիզմների զարգացմանը։