ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 17-ին ծառայություններ կմատուցվեն․
ժամը 10։30-16:00-ն,
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը 11։30-16:00-ն,
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիներըն, մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Սեպտեմբերի 17-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Գառնի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում սեպտեմբերի 10-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ֆրանսիական փորձը՝ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացներում