Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում Նրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե Մոուրինյու Առաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվի Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է Դրամատիկ և ծանր հանդիպումն ավարտվեց «Ռեալi» բարդ հաղթանակով Եվրամիությունը նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համար Գյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ չունենք, պետք է զարգացնենք. վարչապետ Խանջյան փողոցում գիշերային ժամերին կայանումը կարգելվի Բելառուսը կազատի 25 բանտարկյալի՝ «որպես բարի կամքի դրսևորում» «Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ (ֆոտոշարք) 250 հազար եվրոյով վաճառքի է հանվել 1868-ին Եթովպիայից թալանված Ավետարանը Ռուսական արբանյակային տվյալները կարող էին օգտագործվել նաև տարածաշրջանում. CNN

Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարումՆրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե ՄոուրինյուԱռաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ինտենսիվ շոգը կպահպանվիTour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք էԴրամատիկ և ծանր հանդիպումն ավարտվեց «Ռեալi» բարդ հաղթանակովԵվրամիությունը նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համարԳյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ չունենք, պետք է զարգացնենք. վարչապետԽանջյան փողոցում գիշերային ժամերին կայանումը կարգելվիԲելառուսը կազատի 25 բանտարկյալի՝ «որպես բարի կամքի դրսևորում»«Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ (ֆոտոշարք)250 հազար եվրոյով վաճառքի է հանվել 1868-ին Եթովպիայից թալանված ԱվետարանըՌուսական արբանյակային տվյալները կարող էին օգտագործվել նաև տարածաշրջանում. CNNԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան (տեսանյութ) 16.09.2026Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակըԴարձիր Երևանի քաղաքապետի օգնականԱՄՆ զինված ուժերի սպառազինության պակասը կարող է մտահոգել Ուկրաինային և ԹայվանինԲնությունը՝ բացահայտելու, ուսումնասիրելու և պահպանելու համարԻրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրըՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերըՄոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել էԱյո՛, խոսել եմ Հաջիևի հետ․ Ալեն ՍիմոնյանՀայտնաբերված խախտումների հիմքով 5 հայց է ներկայացվել իրավասու դատարանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՍերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմըՀայաստանի Գավաթ․ հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերըՀայտնաբերվել է թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողը․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար (տեսանյութ)Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկմանԹույլ չեմ տա, որ այս դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի․ ՌուբինյանԵվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ ասոցացված անդամԴոնալդ Թրամփը կարող է մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգառեսուրսներ գնող երկրների նկատմամբ«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերըԲելառուսն ու ԱՄՆ-ը միջանկյալ համաձայնություն են ձեռք բերելԱրեգակնային լույսի ազդեցությամբ սկսվող քիմիական ռեակցիաները հանգեցնում են օզոնի արագ քայքայմանըՄբապեն շարունակում է արդյունավետ ելույթները Իսպանիայի Լա լիգայում«Լիվերպուլն» ու «Արսենալը» գոլառատ խաղերում հաղթանակներ տոնեցինՊատերազմն այլևս չի կարող ավարտվել երկու կողմերի հաղթանակովԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելի դիրքորոշմանը. ՎենսTRIPP համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչվելՌուսաստանը վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններումՄիացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին կմտնի «էապես այլ փուլ»Անդրադարձ են կատարվել տարածաշրջանային զարգացումներինԳրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգումԿառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումԵմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփի կարողությունն ավելացել է 2,7 մլրդ դոլարով
Հայաստան

«Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ (ֆոտոշարք)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող ծրագրերին և շահառուների համար ստեղծված պայմաններին։ Նշվել է, որ ֆիզիկական վերականգնմանը և բուժմանը զուգահեռ «Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ներգրավվում կրթական, մշակութային և սպորտային ծրագրերում, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ։

Կենտրոնի ներկայացուցիչները կարևորել են հատկապես շահառուների սոցիալական վերականգնումն ու հասարակական կյանքում լիարժեք ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ ֆիզիկական վերականգնումը միայն առաջին փուլն է։ Կյանքի հետագա պլանավորման համար առանցքային նշանակություն ունեն կրթությունը, մասնագիտական զարգացումը, աշխատանք ունենալու հնարավորությունը և սոցիալական ակտիվությունը։

Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նաև «Զինվորի տան» տարածքում կրթական կենտրոն ստեղծելու նախագիծը, որը նախատեսում է մեկ վայրում համախմբել «Զինվորի տան» շահառուների համար արդեն իսկ իրականացվող կրթական ծրագրերը։

Նշվել է՝ ներկայում շահառուների շրջանում տեղեկություններ են հավաքագրվում՝ պարզելու նրանց կրթական և մասնագիտական հետաքրքրություններն ու կարիքները, մասնավորապես՝ ինչ կրթություն են ցանկանում ստանալ, ինչ մասնագիտություն և հմտություններ են ուզում ձեռք բերել։ Ըստ այդ կարիքների՝ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվում են դասընթացներ, որոնց մի մասն անցկացվում է տեղում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով շահառուների կրթության շարունակականության, նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերման և աշխատաշուկայում նրանց լիարժեք ներգրավման համար համապատասխան հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։

Նախարարին ներկայացվել են նաև տարբեր տարիներին կենտրոնում բուժում և վերականգնում անցած տղաների հաջողության պատմությունները։ Վերականգնողական բուժումից հետո շատերը նոր մասնագիտություններ և հմտություններ են ձեռք բերել, ներգրավվել մշակութային ու սպորտային ծրագրերում, վերադարձել ակտիվ աշխատանքի։

Կենտրոնի ներկայացուցիչների գնահատմամբ՝ կրթության և կարիերայի բաղադրիչի զարգացումը «Զինվորի տան» գործունեության կարևոր ուղղություններից է։