Լավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումը
Անհնար է վերահսկել Սև ծովում քաղաքացիական ապրանքներ փոխադրող նավերին հասցվող հարվածների մորատորիումի կատարումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է «Սամա Մենշովա» առցանց նախագծին տված հարցազրույցում։
«Մենք հռետորաբանությունն օգտագործել ենք այն բանի համար, որ հստակ, ոչ երկիմաստ նախազգուշացնենք մի շարք բաների մասին։ Նախազգուշացրել ենք, որ Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական ահաբեկչական գրոհները կհանգեցնեն Ուկրաինայի համար շատ ավելի ծանր պատասխան արձագանքի։ Դա այժմ տեղի է ունենում», - ասել է Լավրովը։
«Այնտեղ արդեն պաշտոնատար անձինք սկսում են խոսել, որ «մենք չենք դիմանա ձմռանը, եկեք ինչ-որ բան անենք»։ Նրանք առաջարկել են, համոզել են թուրքերին՝ «եկեք ռուս-ուկրաինական մորատորիում սահմանենք Սև ծովում քաղաքացիական ապրանքներ փոխադրող նավերին հասցվող հարվածների համար»։ Սա անհնար է վերահսկել», - հայտարարել է նախարարը։
Շարունակելով պատասխանել հարցին՝ Լավրովը հիշեցրել է «Սևծովյան նախաձեռնության» մասին, որն առաջարկվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կողմից և գործելու էր մինչև 2023 թվականը։
«Մենք ընդունեցինք այս նախաձեռնությունը։ Եվ ուկրաինացիներն անընդհատ չարաշահում էին այն, քանի որ պարբերաբար զենք էին տեղափոխում քաղաքացիական նավերով։ Եվ այն, ինչ մեզ խոստացել էին այս նախաձեռնությամբ (անարգել մուտք համաշխարհային շուկաներ), Եվրոպան արգելափակեց, ուստի մենք հրաժարվեցինք այդ պատմությունից։ Հիմա նրանք փորձում են այն կրկին վերակենդանացնել։ Սա միանգամայն անընդունելի է և միանգամայն անիրատեսական», - ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...