Մարտունի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների 50 երեխաներ հանգստացել են Լոռու մարզի «Դիակոնիա» ճամբարում
Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և Մարտունու համայնքապետարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է ամառային հանգստի ճամբար Մարտունի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 50 երեխաների համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, երեխաներն իրենց հանգիստն են անցկացրել ՀՀ Լոռու մարզի Թումանյան բնակավայրում գտնվող «Դիակոնիա» հանգստյան տանը։
«Հանգստի ընթացքում երեխաներն անցկացրել են բովանդակալից ու հագեցած օրեր, մասնակցել տարաբնույթ կրթամշակութային ու ժամանցային ծրագրերի, ինչպես նաև ձեռք բերել նոր ընկերներ ու ջերմ տպավորություններ:
Համայնքապետարանը բարձր է գնահատում «Դիակոնիա» հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված մեր համայնքի երեխաներին աջակցելուն և նրանց առօրյան ավելի հետաքրքիր ու ջերմ դարձնելուն»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից:


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը