Եվրամիության խորհուրդը համաձայնել է Հայաստանի համար սահմանել առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներ՝ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու և Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով:
Նախատեսվող միջոցներով կազատականացվի դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը։ Մասնավորապես, երկու տարի ժամկետով ժամանակավորապես կկասեցվեն հայկական մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, այդ թվում՝ սակագնային քվոտաների ենթակա որոշ գյուղատնտեսական ապրանքների համար։
ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ միջոցառումները վերաբերում են նաև այն ապրանքներին, որոնց արտահանումը նախկինում հիմնականում ուղղված էր ռուսական շուկա։ Դրանց թվում են թարմ մրգերը, բանջարեղենը, բույսերը, ինչպես նաև խմիչքներն ու ոգելից խմիչքները։
«Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որոնք ընտրել են բարեփոխումների և Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի։ Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքի բախվելիս ԵՄ-ն կարձագանքի»,-հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին։
Արտոնությունների կիրառումը պայմանավորված կլինի մի շարք պահանջների կատարմամբ։ Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման գործող կանոնները, ապահովի վարչական համագործակցությունը ԵՄ-ի հետ, ձեռնպահ մնա ԵՄ ներմուծման նկատմամբ նոր սահմանափակումներ կիրառելուց և պահպանի Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի հիմնարար սկզբունքները։
Միաժամանակ նախատեսվում են պաշտպանական մեխանիզմներ, որոնք ԵՄ-ին հնարավորություն կտան միջոցներ ձեռնարկել, եթե Հայաստանից ներմուծման աճը բացասաբար անդրադառնա եվրոպական արտադրողների վրա։
ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովի առաջարկը հաստատել է առանց փոփոխությունների։ Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանն այն կքննարկի սեպտեմբերյան լիագումար նիստում։ Դրանից հետո Խորհուրդը պետք է պաշտոնապես հաստատի դիրքորոշումը, իսկ կանոնակարգն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել