Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Կան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում

Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի ՈւկրաինայովԼեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիքՎաչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբ
Աշխարհ

Երեխաներին հասցված վնասի հայցով Meta-ն մինչև 18 միլիարդ դոլար կվճարի

Meta-ն համաձայնել է վճարել մոտ 18 միլիարդ դոլար՝ կարգավորելու ԱՄՆ մի շարք նահանգների հայցերը, որոնցում ընկերությունը մեղադրվում է երեխաների և դեռահասների համար կախվածություն առաջացնող սոցիալական մեդիա հարթակներ ստեղծելու և նրանց հոգեկան առողջությանը վնաս հասցնելու մեջ։

Չորեքշաբթի հայտարարված համաձայնագրով ավարտվում է Meta-ի դեմ տարիներ շարունակ ընթացող խոշոր իրավական պայքարներից մեկը։ Գործարքը նախատեսում է ոչ միայն ֆինանսական փոխհատուցում, այլև ընկերության հարթակներում մի շարք փոփոխությունների իրականացում։ Մասնավորապես, դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ դեռահաս օգտատերերի համար նախատեսվում է սահմանել սոցիալական հարթակներից օգտվելու օրական ժամանակային սահմանափակումներ։

Ընդհանուր գումարից ավելի քան 17 միլիարդ դոլարը նախատեսված է 2023 թվականին ԱՄՆ 29 նահանգների կողմից համատեղ ներկայացված հայցի կարգավորման համար։ Մնացած գումարը կուղղվի այլ նահանգների և տարածքների պահանջների կարգավորմանը։ Meta-ի հաղորդմամբ՝ վճարումների մի մասը կօգտագործվի նահանգային «երիտասարդների առցանց անվտանգության նախաձեռնությունների» ֆինանսավորման համար։

Համաձայնագիրը ձեռք է բերվել Կալիֆոռնիայում դատավարության մեկնարկից մեկ շաբաթ անց։ Գործին մասնակցող չորս նահանգները Meta-ից պահանջում էին մինչև 1.4 տրիլիոն դոլարի փոխհատուցում, ինչպես նաև ընկերության հարթակներում էական փոփոխություններ կատարել։

Նահանգները պնդում էին, որ Meta-ն անպատշաճ կերպով հավաքել է անչափահասների տվյալները, իր սոցիալական մեդիա հարթակները նախագծել է երեխաների մոտ կախվածություն առաջացնելու մեխանիզմներով և հանրությանը մոլորեցրել դրանց հնարավոր վնասների վերաբերյալ։

Meta-ն երկար ժամանակ հերքել է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ զգալի ներդրումներ է կատարել երեխաների և դեռահասների անվտանգության ապահովման համար։ Ընկերությունը համաձայնագրի շրջանակում նույնպես չի ընդունել մեղքը։

«Մեր հարթակներում դեռահասների անվտանգ և արդյունավետ փորձառության ապահովումը Meta-ի համար բացարձակ հրամայական է»,-հայտարարել է ընկերությունը՝ նշելով, որ նահանգների գլխավոր դատախազների հետ համագործակցությամբ ցանկանում է ոլորտում անվտանգության նոր չափանիշներ սահմանել։