Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews
Ֆրանսիան պնդում է, որ Եվրահանձնաժողովը ուժեղացնի վերահսկողությունը Կիևի կողմից ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկի միջոցներն օգտագործելու նկատմամբ, որը տրամադրվել է նաև երկրի պաշտպանունակության պահպանման և սպառազինության գնումների համար։ Այս մասին հաղորդել է Euronews-ը։
Կիևի համար ԵՄ-ի կողմից հաստատված վարկն ի սկզբանե ենթադրում էր, որ պաշտպանական արտադրանքի գնումների համար հատկացված միջոցների առնվազն 65%-ը պետք է ծախսվի եվրոպական մատակարարներից սպառազինության ձեռքբերման վրա։ Սակայն ուկրաինական կողմն իրավունք ունի բացառություն անել, հաղորդում է Euronews-ը, եթե ԵՄ-ում արտադրված զենքը չափազանց թանկ է, չի բավարարում Ուկրաինայի կարիքները կամ անհնար է անհրաժեշտ ժամկետներում ապահովել երկրին անհրաժեշտ մատակարարումների ծավալը: Կիևն այդ դեպքում կարող է դիմել երրորդ երկրների։
Ուկրաինայի իշխանություններն արդեն օգտագործել են այդ իրավունքը երկու անգամ՝ գնելով չինական արտադրության ԱԹՍ-ների բաղադրիչներ և ԱՄՆ-ում արտադրվող Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռներ։ Փարիզը ցանկանում է, որ ԵՀ-ի կողմից հաստատված բացառությունները ժամանակավոր բնույթ կրեն։
Ի տարբերություն Ֆրանսիայի՝ եվրոպական առնվազն ինը երկիր՝ Շվեդիան, Նիդերլանդները, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Ֆինլանդիան և Լիտվան, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ուղղված նամակում խնդրել են վարկային միջոցներով սպառազինության ձեռքբերման հարցում ավելի շատ ազատություն տրամադրել Ուկրաինային, գրում է Euronews - ը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում