ԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքը
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաստատել է մի գործընթաց, որը թույլ կտա 30 միլիոն ամերիկացիների, որոնք կորցրել են զենք կրելու իրավունքը, վերականգնել ինքնապաշտպանության համար հրազեն պահելու իրենց լիցենզիաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ արդարադատության նախարարության հանրային կապերի ծառայությունը։
«Այս կանոնը սահմանում է խիստ, ողջամիտ գործընթաց, որը պաշտպանում է հանրությանը՝ միաժամանակ արժանի ամերիկացիներին տալով (խմբ.՝ զենք կրելու իրավունքի) վերականգնման իրական ուղի», - հայտարարել է գլխավոր դատախազ Թոդ Բլանշը։ «Վերջին ամիսների ընթացքում գլխավոր դատախազ Թոդ Բլանշի հանձնարարությամբ մենք աշխատել ենք ծրագիր մշակելու ուղղությամբ, որը թույլ կտա վերականգնել 30 միլիոն ամերիկացիների զենք կրելու իրավունքը», - ասել է ԱՄՆ ներման հարցերով դատախազ Էդվարդ Մարտինը։
Գերատեսչությունը նշում է, որ դաշնային մակարդակով Միացյալ Նահանգները չունի հստակ և իրավական մեխանիզմ զենք կրելու իրավունքը վերականգնելու համար, եթե այն չեղյալ է հայտարարվել տարբեր պատճառներով, որոնք կապված են հանցագործությունների հետ։
Վերջնական կանոնակարգի համաձայն՝ զենք կրելու իրավունքի վերականգնումը ո՛չ ավտոմատ է, ո՛չ էլ երաշխավորված: Յուրաքանչյուր դիմորդ պետք է գլխավոր դատախազին վստահեցնի, որ արգելքի հիմք հանդիսացող հանգամանքները, դիմորդի գործունեության, հեղինակության և հետագա վարքագծի հետ մեկտեղ, ցույց են տալիս, որ դիմորդը, հավանաբար, չի գործի հանրային անվտանգության համար վտանգավոր ձևով, և որ զենք կրելու իրավունքի տրամադրումը չի հակասի հանրային շահերին:
Ամենախիստ պահանջները կսահմանվեն բռնություն գործադրած հանցագործների, գրանցված սեռական հանցագործների, անօրինական ներգաղթյալների և այլ անձանց նկատմամբ, որոնք ներկայացնում են շարունակական վտանգ։
Կանոնակարգն ուժի մեջ կմտնի Դաշնային գրանցամատյանում հրապարակվելուց երեսուն օր անց:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում