Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի
Ինդոնեզիայի հարավ-արևելքում օգոստոսի 15-ին տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, ևս 137 մարդ վիրավորվել է։ Վնասվել է 2400 բնակելի շինություն։ Ժամանակավոր կացարաններում գտնվում է 5488 մարդ, ևս 171 մարդ ինքնուրույն է տարհանվել։
Արևելյան Նուսա Թենգարա նահանգում տեղի ունեցած երկրաշարժը վնասել է 87 կրթական հաստատություն, 50 կրոնական կառույց, 76 պետական շենք և հասարակական նշանակության մի շարք այլ օբյեկտներ։ Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալության ղեկավար Թեուկու Ֆայսալ Ֆաթանին հայտնել է, որ հիմնական ցնցումից հետո գրանցվել է ավելի քան 1500 հետցնցում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...
ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր
Պրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը