ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան ու նրա հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները Եգիպտոսում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ- Հայայի հետ՝ Գազայի հատվածում խաղաղության ծրագրի առաջխաղացման հարցերը քննարկելու նպատակով, հաղորդում է BBC-ին։
Քուշների խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը, իսկ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը գլխավորել է խմբավորման նոր առաջնորդ Խալիլ ալ- Հայան։
Հուլիսին Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդը» հայտարարել էր ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում գործող այլ զինված խմբավորումների «լիակատար զինաթափման» վերաբերյալ համաձայնության մասին։
Անցյալ շաբաթ Իսրայելը մերժել էր Թրամփի առաջարկած 15 կետից բաղկացած ծրագիրը։ Այն, մասնավորապես, նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից և տարածքի վերականգնում՝ պաղեստինյան նոր քաղաքացիական իշխանության վերահսկողության ներքո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը «իսկապես չի զինաթափվել»։
Կիրակի Մերձավոր Արևելքի ութ երկրներ համատեղ հայտարարությամբ քննադատել են Իսրայելի դիրքորոշումը և ծրագրի մերժումը։
Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ի սկզբանե ստեղծվել էր Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանն աջակցելու նպատակով, սակայն հետագայում ընդլայնել է գործունեության շրջանակը՝ ներառելով նաև աշխարհի տարբեր հատվածներում հակամարտությունների կարգավորման հարցերը։
Քուշների և ՀԱՄԱՍ-ի ղեկավարի բանակցությունները նման բարձր մակարդակով առաջին հանդիպումն էին անցյալ տարի Գազայի հատվածում հրադադարի համաձայնության ձեռքբերումից հետո։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...
ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Պրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ