Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °C
ERA5-ի վերլուծության տվյալներով՝ օգոստոսի 14-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °C։ Սա ոչ միայն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է, այլև դիտարկումների տվյալների ամբողջ ժամանակահատվածում օգոստոսի 14-ի համար գրանցված ռեկորդային արժեքը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Ներկայում ջերմաստիճանային անոմալիան կազմում է +0,64 °C, ինչը նկատելիորեն գերազանցում է նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշները։
Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի տարեկան ընթացքում սովորաբար դիտվում է երկու առավելագույն․ առաջինը՝ մարտի երկրորդ կեսին, իսկ երկրորդը՝ օգոստոսի կեսերին։ Սովորաբար մարտյան առավելագույնը բարձր է լինում օգոստոսյանից։
Սակայն 2026 թվականին պատկերը փոխվել է․ Էլ Նինյոյի ուժգնացման ֆոնին օգոստոսին օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը գերազանցել է մարտին գրանցված առավելագույնը»,- գրել է Ազիզյանը:
1lurer.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ