ԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը
ԱՄՆ-ը մտադիր է Իրանի նկատմամբ կիրառել «նախկինում չտեսնված» միջոցներ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նրա խոսքով՝ դա լինելու է «տնտեսական մեկուսացման համադրությունը» եւ Հորմուզի նեղուցի «շրջափակման շարունակության հետ, որը ոչինչ թույլ չի տա մտնել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ դրանցից»։
«Հաջորդ շաբաթ նոր հայտարարություններ կլինեն, որովհետեւ մենք պատրաստվում ենք կիրառել միջոցներ, որոնք երկրի տնտեսական մեկուսացման պատմության մեջ երբեւէ չեն կիրառվել»,- ասել է Բեսենթը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ` Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն էր հայտարարել, որ ԱՄՆ- ը պատրաստ է տարածաշրջանում փոխելով նավերը շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ, կլինի։
«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կարող են նման շրջափակումը պահպանել անորոշ ժամանակով, որովհետեւ մենք փոխելու ենք նավերը, ինչպես դա արել ենք եւ շարունակելու ենք անել»,- նրա խոսքերն էր մեջբերել Reuters- ը։
ԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը հուլիսի 14-ին։ Մինչ այդ շրջափակումը գործում էր ապրիլի 13-ից մինչեւ հունիսի 18-ը։ Հակամարտության երկու կողմերն էլ պնդում են, որ հենց իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը։
Իրանը ծովային միջանցքի բացման համար պայմաններ էր առաջադրել։ Դրանց թվում են պատժամիջոցների վերացումը, ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցումը, ակտիվների ապասառեցումը եւ ռազմական գործողությունների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում