Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) փոփոխություններ է կատարել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի անցկացման կանոններում՝ պաշտոնապես ամրագրելով, որ անվտանգության լուրջ խնդիրների դեպքում հաղթող երկիրը կարող է զրկվել հաջորդ տարվա մրցույթը հյուրընկալելու իրավունքից։
Ըստ փոփոխությունների՝ այժմ այն երկիրը, որի ներկայացուցիչը կհաղթի Եվրատեսիլում, ավտոմատ կերպով կզրկվի մրցույթը հաջորդ տարի հյուրընկալելու իրավունքից, եթե այդ երկրի կամ «անմիջական շրջակա տարածաշրջանի» անվտանգությունը «զգալիորեն տուժի» «զինված հակամարտությունից կամ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից»։
Անհրաժեշտության դեպքում EBU-ն կարող է նախաձեռնել հաղթող երկրի և տարածաշրջանի անվտանգության իրավիճակի անկախ գնահատում։ Եթե որոշվի, որ տվյալ երկրում մրցույթի անցկացումը հնարավոր չէ պատշաճ անվտանգության պայմաններում, EBU-ն կընտրի այլընտրանքային հյուրընկալող հեռարձակող և երկիր։
Անվտանգության պատճառով մրցույթը այլ երկիր տեղափոխելու մեխանիզմը նախկինում կիրառվել է, երբ 2022 թվականին երգի մրցույթը հաղթեց Ուկրաինան, և Ռուսաստանի լայնածավալ ներխուժման և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով 2023 թվականի մրցույթն անցկացվեց Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։ 2026 թվականի «Եվրատեսիլում» Իսրայելը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։
Այժմ այդ դրույթը նաև պաշտոնապես ամրագրվել է «Եվրատեսիլի» կանոններում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում