Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի Ռոբերտ Գիլմանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, որը կալանքի տակ էր 2022 թվականից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ քննարկումներից հետո Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել նրան՝ բացառապես մարդասիրական նկատառումներից ելնելով։ Մենք գնահատում ենք այս որոշումը, ինչպես նաև այն փաստը, որ Ռուսաստանը ոչ մեկից չի պահանջել դրա դիմաց. փոխանակում չի եղել», - գրել է Թրամփը՝ հավելելով, որ Գիլմանն արդեն ճանապարհին է դեպի Վաշինգտոն։
Reuters-ի աղբյուրները պարզաբանել են, որ 32-ամյա Գիլմանն այժմ գտնվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ինքնաթիռում, որը մեկնում է Վաշինգտոնի Դալեսի օդանավակայան, որտեղ նրան զննում են բժիշկները։
Վաշինգտոնն ավելի վաղ Մոսկվային կոչ էր արել ազատ արձակել Գիլմանին՝ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում