Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Կան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում

ՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի ՈւկրաինայովԼեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիք
Աշխարհ

Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել  1 մլն 41 հազար 598 միջազգային զբոսաշրջիկ։Այցելած միջազգային զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 134 հազար 463-ով կամ 14,8 տոկոսով։

Ինչպես նախորդ  տարիներին, այս տարի նույնպես ամենից շատ զբոսաշրջիկ ընդունել ենք Ռուսաստանի Դաշնությունից։ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ժամանել 416 հազար 743 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23 տոկոսով ավելի է։ 

Հայաստան այցելած զբոսաշրջիկների առաջատար երկրները կարող եք տեսնել ստորև ներկայացվող ինֆոգրաֆիկայում։

Որ երկրներից է աճել զբոսաշրջային հոսքը

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելությունների աճը պայմանավորված է եղել ոչ միայն ավանդական զբոսաշրջային շուկաներով, այլև մի շարք եվրոպական և ասիական երկրներից այցելությունների ավելացմամբ։

Եվրոպական ուղղություններից առավել նկատելի աճ է գրանցվել Իտալիայից և Գերմանիայից։ Իտալիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 47,1 տոկոսով՝ 8 հազար 385-ից հասնելով 12 հազար 336-ի։ Գերմանիայից ժամանումները ևս զգալիորեն ավելացել են՝ 41,5 տոկոսով, կազմելով 17 հազար 487՝ նախորդ տարվա 12 հազար 361-ի փոխարեն։

Աճ է գրանցվել նաև Ուկրաինայից ժամանող զբոսաշրջիկների թվի մեջ։ Եթե 2025 թվականի հունվար-հունիսին Ուկրաինայից Հայաստան էր այցելել 11 հազար 484 զբոսաշրջիկ, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 15 հազար 725-ի՝ ավելանալով 36,9 տոկոսով։

Հայաստանի հարևան երկրներից պահպանվել է զբոսաշրջային հոսքի աճը հատկապես Վրաստանից և Իրանից։ Վրաստանից այցելությունների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 17,2 տոկոսով՝ 128 հազար 240-ից հասնելով 150 հազար 322-ի։ Իրանից ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես ավելացել է՝ 4 տոկոսով, հասնելով 81 հազար 180-ի։

Միաժամանակ աճել է նաև Չինաստանից Հայաստան այցելությունների թիվը։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Չինաստանից Հայաստան է ժամանել 17 հազար 733 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 15 հազար 582։ Աճըկազմել է 13,8 տոկոս։

Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի զբոսաշրջային շուկան շարունակում է մեծապես կախված մնալ տարածաշրջանային ուղղություններից, սակայն միաժամանակ նկատվում է եվրոպական և ասիական մի շարք շուկաների ակտիվացում։