Դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է որոշում կայացնել նախագահական հաջորդ ընտրություններում հանրապետական թեկնածուի վերաբերյալ։ Այս մասին Թրամփն ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
Թրամփին խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքը Հանրապետական կուսակցության դոնորներին ասել է, որ նրանք պետք է 2028 թվականի ընտրություններում աջակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Լրագրողը հարց է հնչեցրել՝ արդյոք Թրամփը պաշտոնապես աջակցում է Վենսին։
«Ոչ։ Ես այդ մասին քիչ առաջ եմ լսել։ Կարծում եմ՝ նա հրաշալի է, բայց դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար», - ասել է Թրամփը։
Ամերիկյան լրատվամիջոցները հաճախ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանում են հիմնական հանրապետական թեկնածուներ, որոնք կարող են առաջիկա ընտրություններում պայքարել նախագահի պաշտոնի համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում