ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության պրոգրեսիվ թեւի ներկայացուցիչ Աբդուլ Էլ-Սայեդը, որը կոչ է անում դադարեցնել Իսրայելին ռազմական օգնությունը, հաղթել է Միչիգան նահանգի նախնական ընտրություններում եւ դարձել կուսակցության թեկնածուն ԱՄՆ Սենատի նոյեմբերյան ընտրություններում, հայտնում է BBC- ին։
Էլ-Սայեդը փոքր առավելությամբ առաջ է անցել փորձառու քաղաքական գործիչ Հեյլի Սթիվենսից, որին աջակցում էր կուսակցական վերնախավը։ «Մենք պարտավոր ենք միավորվել, եւ մենք դա կանենք։ Մենք կմիավորվենք, որպեսզի վերադարձնենք այս երկիրը»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Էլ-Սայեդը հանդես է գալիս ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայությունը` ICE-ը վերացնելու, Իսրայելին ռազմական օգնության դադարեցնելու եւ բոլոր ամերիկացիներին պետական բժշկական ապահովագրություն` Medicare տալու օգտին։
Միաժամանակ` քաղաքական գործիչն աջակցում է Ուկրաինային հետագա օգնության տրամադրմանը՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցում։
Միչիգանում Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների կողմնակիցների թիվը մոտավորապես համադրելի է, իսկ անկախ ընտրողները բավականին շատ են։ Հենց այդ պատճառով Միչիգանը համարվում է ընտրություններում առանցքային «տատանվող» նահանգներից մեկը։
Դեմոկրատական վերնախավը մտահոգված է, որ թեկնածուն, որի դիրքորոշումները կարող են հեռացնել չափավոր դեմոկրատների եւ անկախ ընտրողների մի մասին եւ Սենատի ընտրություններում հանրապետական Մայք Ռոջերսին հաղթելու հնարավորություն տալ։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Երևանը կարդում է