Մարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. Նեթանյահու
Թրամփի հետ համաձայն ենք գրեթե ամեն հարցի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ: Դրանցից մեկը F-35 կործանիչների մատակարարումն է Թուրքիային, Newsmax-ին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
Իրանին վերաբերող հայտարարությունում Նեթանյահուն նշել է, որ Թեհրանը միանշանակ քիմիական զենք ունի, և դա լուրջ սպառնալիք է: Սակայն մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը, ըստ Իսրայելի վարչապետի, արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է: «Երբ Իրանն ունի երկուսն էլ, դուք գտնվում եք ծանր, ես կասեի՝ մահացու վտանգի մեջ։ Ահա թե ինչն էինք փորձում կանխել։ Մենք այն հետ ենք մղել, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել»,-ասել է կառավարության ղեկավարը։
Նեթանյահուն հայտարարել է, որ չի վստահում Իրանին, և կասկած է հայտնել համաձայնագրի իրականացման հարցում: Նա հիշեցրել է, որ ինչպես նախագահ Թրամփը, ինքը նույնպես խոստացել է, որ Իրանը ոչ մի դեպքում միջուկային զենք չի ունենա։
Իսրայելի վարչապետն արել է նաև հայտարարություն նացիզմի վերաբերյալ: «Եթե չլիներ Միացյալ Նահանգները, նացիզմը կարող էր հաղթել: Ստալինիզմը կարող էր հաղթել: Եվ մենք կմտնեինք մութ դարաշրջան, որը կտևեր Աստված գիտի թե քանի հարյուր տարի»,- ասել է Նեթանյահուն:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան