Տոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել
Նյու Յորքի Բրուքլինի կամրջի վրա հրդեհ է բռնկվել հուլիսի 4-ի երեկոյան, երբ ընթանում էր հրավառության շոուն՝ նվիրված ԱՄՆ անկախության 250-ամյակին։ Կրակը բռնկվել է կամրջի չորս տարբեր հատվածներում՝ տեխնիկայի անսարքության կամ դրանցից ընկած կայծերի պատճառով:
Բարեբախտաբար, ոչ մի տուժած կամ վիրավոր չկա: Քաղաքային հրշեջ ծառայությունը նշել է, որ նման միջադեպերը սպասելի են, և հենց այդ պատճառով էլ հանդիսատեսին միշտ անվտանգ հեռավորության վրա են պահում:
Հրշեջները կրակը լիովին մարել են մոտ 30 րոպեի ընթացքում: Մարման համար օգտագործվել է երկու հրշեջ մեքենա:
Շոուի ժամանակ կամուրջն արդեն փակ էր երթևեկության համար, իսկ հրդեհից հետո այն փակ է մնացել ևս կես ժամ՝ մինչև արտակարգ ծառայությունների աշխատանքի ավարտը:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան