Շվեյցարական Sun-Ways ստարտափը անցյալ տարի ներկայացրել է աշխարհում առաջին արևային երկաթուղին՝ Բյութ կոմունայում գործող ռելսերի ուղիղ արանքում տեղադրելով 100 մետր ֆոտովոլտային վահանակներ։ Տեղադրումը ներառում է 48 հատուկ նախագծված արևային մոդուլ՝ 18 կՎտ ընդհանուր հզորությամբ։
Սկզբում նախագիծը դիտարկվում էր որպես եռամյա փորձարարություն, սակայն արդեն մեկ տարի անց դրա արդյունքներն այնքան հաջող են եղել, որ ընկերությունն ու իշխանությունները քննարկում են համակարգը մշտական շահագործման փոխադրելու հնարավորությունը։
Sun-Ways-ի գնահատմամբ, թեքության օպտիմալ անկյան բացակայության պատճառով արդյունավետության նվազումը կազմում է մոտ 10%, սակայն մեկ տարվա ընթացքում փորձնական կայանը արտադրել է մոտ 16 000 կՎտ·ժ էլեկտրաէներգիա՝ մոտավորապես այնքան, որքան միջինը սպառում է Մեծ Բրիտանիայի ամբողջությամբ էլեկտրաֆիկացված տունը։
Ընկերությունը պնդում է, որ տեխնոլոգիան Շվեյցարիայի՝ ավելի քան 5 000 կիլոմետր երկարությամբ ամբողջ երկաթուղային ցանցում մասշտաբավորելու դեպքում հնարավոր կլիներ տարեկան արտադրել մինչև 1 ՏՎտ·ժ էլեկտրաէներգիա՝ ազգային էներգասպառման շուրջ 2%-ը։
Միևնույն ժամանակ տեխնոլոգիան անվտանգության հետ կապված հարցեր է առաջացնում։ Հնարավոր ռիսկերի թվում նշվում են վահանակներում միկրոճաքերը, հրդեհավտանգության հնարավոր աճը և արտացոլումները, որոնք կարող են շեղել մեքենավարների ուշադրությունը։
Sun-Ways-ը հայտարարում է, որ օգտագործում է ավելի ամուր վահանակներ՝ հակափայլային ծածկույթով, ինչպես նաև սենսորների համակարգ և մեխանիկական խոզանակներ, որոնք գնացքների շարժման ընթացքում մաքրում են մակերեսը։ Շահագործման առաջին տարվա արդյունքներով ընկերությունը լուրջ խնդիրներ չի արձանագրել և հայտարարում է, որ համակարգը կայուն աշխատում է առանց լրացուցիչ սպասարկման։
Կայանից ստացվող էլեկտրաէներգիան այժմ փոխանցվում է ընդհանուր ցանց, սակայն ընկերությունն արդեն մշակում է լուծումներ՝ էներգիան անմիջապես երկաթուղային քարշային համակարգերին մատակարարելու համար։
Շվեյցարիայում հաջողությունից հետո Sun-Ways-ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել իտալացի գործընկերոջ հետ՝ Իտալիայում փորձնական նախագիծ սկսելու համար, ինչպես նաև թույլտվություն է ստացել նմանատիպ համակարգ իրականացնելու Հարավային Կորեայում։ Բանակցություններ են ընթանում Նիդերլանդների, Չինաստանի, Հնդկաստանի և Սինգապուրի ընկերությունների հետ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով