Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Աշխարհ

Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն

Եվրոպական միությունը պատրաստվում է Հայաստանին առևտրային նոր արտոնություններ տրամադրել, որոնք կարող են էապես հեշտացնել հայկական ապրանքի մուտքը եվրոպական շուկա։ Սրա մասին հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի նախագահի՝ Երևան կատարած այցի ժամանակ։

Ի՞նչ հնարավորություններ կբացի այս որոշումը, և ի՞նչ ապրանքներ հնարավոր կլինի առանց մաքսային վճարի արտահանել ԵՄ․ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը խոսել է Հանրային հեռուստատեսության եթերում։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցը կարելի է համարել ևս մեկ ազդակ, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, և որ Հայաստանի դիմակայունությանը աջակցելը նրանց հստակ որոշումն է՝ շեշտում է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ ԵՄ օժանդակությունը հայկական ապրանքատեսակների նկատմամբ ՌԴ սահմանափակումների ֆոնին է։ Այդուհանդերձ, Կոստանյանը նոր ծրագրերը բացառապես սրանով չի պայմանավորում։

«Ոլորտները, որոնցում մենք աշխատում ենք, մեկ օրում կամ մեկ ամսում չեն ակտիվացել․ այդ աշխատանքն արդեն երկար ժամանակի՝ առնվազն մեկ-երկու տարվա պատմություն ունի, որը ինչ-որ պահի հասնում է իր կուլմինացիային։ Այս ուղղությամբ նախկինում էլ աշխատանքներ իրականացրել ենք։ Հարցն այն է, որ մեծանում է այն աջակցության ծավալը, որը ԵՄ-ն մեզ ցուցաբերում է, և կան գործիքներ ու միջոցներ, որոնք նախատեսված են հենց արտակարգ, ոչ ստանդարտ իրավիճակների համար։ Պետք է ասել, որ իրավիճակը, որում այսօր գտնվում ենք, ստանդարտ չէ»։

Ոչ ստանդարտ իրավիճակների համար առաջարկված լուծումներից են ինքնավար առևտրային միջոցները, որոնց մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Կոստանյանը մանրամասնեց՝ վերջնական որոշում ԵՄ-ն պետք է կայացնի մի քանի փուլով։ Ի՞նչ է դա ենթադրում.

«Առաջարկված է բավականին մեծ ցանկ, որը ներառում է այն ապրանքատեսակները, որոնք ժամանակին, երբ դեռ գործում էր GSP+ համակարգը, Հայաստանը կարողանում էր ԵՄ արտահանել: Բայց հաշվի առնելով նաև, որ ստեղծված իրավիճակում որոշակի արտադրատեսակներ, մասնավորապես՝ գյուղատնտեսական, որոնք GSP+ ցանկում ներառված չէին, ապա այստեղ նաև հավելյալ ապրանքատեսակներ են հաստատվել Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Իհարկե, տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի համար սահմանվել են նաև առանձին քվոտաներ, թե քանի տոննա, օրինակ, յուրաքանչյուրից հնարավոր կլինի արտահանել Եվրոպական միություն»։

Հայ տնտեսվարողներից ԵՄ ապրանք արտահանելիս մաքսային վճարում չի պահանջվի։  Կոստանյանը վստահեցնում է, որ դա չի հակասում ԵԱՏՄ-ում Հայաստանի  պարտավորություններին։

«Բացարձակապես չի հակասում։ Այն GSP+ համակարգից, որի մասին նշեցի, Հայաստանն օգտվում էր նաև այն ժամանակ, երբ արդեն իսկ ԵԱՏՄ անդամ պետություն էր։ Այդ համակարգը Հայաստանին տալիս էր հայկական ապրանքատեսակներն առանց մաքսային վճարների դեպի ԵՄ արտահանելու հնարավորություն»։

ԵՄ հանձնաժողովի որոշմանը դեռ պետք է հավանություն տան միության անդամ 27 երկրները, ապա նաև՝ Եվրոպական խորհրդարանը։ Փոխարտգործնախարարը հուսով է, որ սա հնարավորինս կարճ կտևի։ Հայաստանն այժմ առավել ակտիվորեն է աշխատում  եվրոպացի գործընկերների հետ։ Տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցում  շատերը  թերահավատ էին՝ հիշեցնում է Կոստանյանը։

«Այսօր ունենք փաստացի շատ կարևոր ապացույց, որ այն հետևողական աշխատանքը, որը տարվել է կառավարության, Արտաքին գործերի նախարարության և գործընկեր մյուս գերատեսչությունների կողմից, ըստ էության, սկսում է արդյունքը տալ»։

ԵՄ երկրներ հնարավոր կլինի առանց մաքսատուրքի արտահանել ապրանքի 90 տոկոսը։ Եվրահանձնաժողովի որոշումը  երկու տարվա համար է։ Սա արտոնյալ ժամկետ է, որի ընթացքում պետք է գնահատել լոգիստիկ խնդիրներն ու արտահանման համար պակաս ծախսատար՝ արդյունավետ ուղիները։ Ապրանքների ցանկը բավականին մեծ է։ Դրա մեջ առնվազն այն, այսպես ասած, խոցելի գյուղապրանքներն են, որոնց նկատմամբ սահմանափակումներ է կիրառել ՌԴ-ն։ Ցանկում են նաև խմիչք ու հանքային ջրեր։ Կոստանյանի փոխանցմամբ՝ գործարարներն արդեն  նախապատրաստվում են, ավելին՝ թեև դեռ փոքր ծավալով, բայց տարբեր ապրանքատեսակներ արդեն արտահանվում են։ Սուբսիդավորման գործիքներով կառավարությունը փորձում է խթանել դեպի նոր շուկաներ արտահանումը։

«Այն ֆինանսական արտոնությունները կամ սուբսիդիաները, որոնք կառավարությունն արդեն իսկ տրամադրում է, ավելի քան բավարար են, որպեսզի մենք չսպասենք մինչև այս որոշման ամբողջությամբ ուժի մեջ մտնելը»։

Այս ընթացքում Հայաստան կժամանի ԵՄ փորձագետների խումբ, որը կաջակցի շուկաների միջև կապերի ստեղծմանը։ Հայ արտադրողները պետք է ձգտեն ապահովել ԵՄ արտահանման համար սահմանված որակի ստանդարտները։ Առաջնային խնդիրներից մեկն էլ, ըստ փոխարտգործնախարարի, հայկական  արտադրատեսակները եվրոպական շուկայում ավելի ճանաչելի դարձնելն է։  Այստեղ արդեն բիզնեսն ինքը պետք է աշխատի։

armradio.am