Քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին
Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներն ու ներկայացուցիչները հետևեցին «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ՀՀ-ում Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանոպուլոսը, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբը, Եվրոպայում ցամաքային գործողությունների գլխավոր շտաբի պետ գնդապետ Փոլ Կորտոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Համատեղ զորավարժությունն անցկացվում է Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման նպատակով և ընդգծում է շարունակական պաշտպանական համագործակցությունը Հայաստանի և գործընկեր պետությունների միջև։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով