Իսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of Israel
Գազայի հատվածը հետպատերազմյան շրջանում կառավարելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ըստ հրապարակման՝ Կիպրոսի հանգստավայրերից մեկում կայանալիք հանդիպմանը ներկա կլինեն կազմակերպության գործադիր խորհրդի, Գազայի հատվածի կառավարման պաղեստինյան կոմիտեի, ինչպես նաև Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի գրասենյակի ներկայացուցիչները։
Իսրայելական թերթը, վկայակոչելով միջնորդ երկրներից մեկի արաբ դիվանագետի, ինչպես նաև իրավիճակին ծանոթ պաղեստինցի ներկայացուցչի, հայտնել է, որ Կիպրոսում հանդիպման ժամանակ պետք է տեղի ունենա «վերագործարկում», որը շահագրգիռ կողմերին թույլ կտա «վերատրամադրվել» և «համաձայնության գալ»։
Հրատարակությունը նաև հաղորդում է, որ Խաղաղության խորհրդի որոշ անդամներ դժգոհ են եղել Կիպրոսի հանգստավայրում հանդիպում անցկացնելու մտադրությունից՝ Գազայի բնակչության շարունակվող տառապանքների ֆոնին, և այդ պատճառով որոշում է կայացվել կրճատել հանդիպմանը հրավիրված հյուրերի ցուցակը»։
Իր հերթին, Կիպրոսի Cyprus Mail թերթը փորձել է վերաստուգել իսրայելական զանգվածային լրատվամիջոցների այդ տեղեկատվությունը, սակայն Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Լետիմպիոտիսից պատասխան է ստացել, որ նա իրազեկ չէ այդ ծրագրերի մասին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով