ԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը
Դոնալդ Թրամփի բանագնաց Ջեֆ Լենդրին հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը:
ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի ռազմավարական նշանակության մասին՝ չբացառելով, որ Միացյալ Նահանգները կարող է գրավել կղզին, որը Դանիայի Թագավորության մաս է: Ըստ ամերիկյան կողմի՝ Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են մեծացնել տարածաշրջանում ազդեցությունը:
Գրենլանդիայից արձագանքել են. «Մեր հողերի ապագան կորոշվի այստեղ՝ Գրենլանդիայում, և մենք դա ասել ենք հենց սկզբից: Չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ: Մենք գրենլանդացիներ ենք», - հայտարարել է կղզու արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնից հնչող հայտարարությունները ոչ ոքի արդեն չեն զարմացնում, սակայն դա անհարգալից վերաբերմունքի դրսևորում է Գրենլանդիայի ժողովրդի և ամբողջ թագավորության նկատմամբ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով