Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Ֆրանսիայում, Իսպանիայում և Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում հայտարարվել են ծայրահեղ շոգի մասին կարմիր նախազգուշացումներ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին տապն միայն ուժգնանալու է, և օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40°C-ը:
Ֆրանսիայում եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել երկրի տարածաշրջանների ավելի քան կեսում: «Météo-France» օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկուշաբթի օրը Բորդոյում ջերմաստիճանը հասել է 42°C-ի, և կրթության նախարարության հրամանով հարյուրավոր դպրոցներ ժամանակավորապես փակվել են:
Վտանգի ամենաբարձր մակարդակի նմանատիպ նախազգուշացումներ են հայտարարվել նաև Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի և Լյուքսեմբուրգի իշխանությունների կողմից:
Շատ եվրոպական երկրներում շոգի գագաթնակետը սպասվում է չորեքշաբթի օրը։ Մասնավորապես, Փարիզում օդերևութաբանները կանխատեսում են մինչև 41°C:
Ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է Սահարա անապատից դեպի հյուսիս շարժվող տաք օդային զանգվածների ներթափանցմամբ։ Այս հոսքը նպաստում է յուրօրինակ «ջերմային գմբեթի» ձևավորմանը, որը տաք օդը պահում է տուժած տարածաշրջանների վրա։ Օդերևութաբանների գնահատականներով՝ ներկայիս շոգը կարող է դառնալ վերջին տարիների ամենաերկարատևներից մեկը։
Գիտնականները նշում են, որ ծայրահեղ շոգի պարբերական ալիքները գլոբալ տաքացման ամենից նկատելի դրսևորումներից են։ Ֆրանսիական «Météo-France» ծառայության տվյալներով՝ 1947 թվականից ի վեր Ֆրանսիայում արձանագրված շոգի 51 ալիքներից 34-ը գրանցվել է 2000 թվականից հետո, իսկ 26-ը՝ 2011 թվականից հետո։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով