Նշվել է, որ ատելության խոսքը, հատկապես երբ այն ուղղված է էթնիկ և կրոնական խմբերի դեմ, շարունակում է նպաստել խտրականությանն ու բռնությանը՝ միաժամանակ ստեղծելով պայմաններ, որոնք խթանում են այլատյացությունը և որոշ ծայրահեղ դեպքերում նույնիսկ զանգվածային ոճրագործությունների իրականացումը:
Դեսպան Հովհաննիսյանը շեշտել է օրենքի գերակայության և արդարադատության հասանելիության կարևորությունը՝ ատելության խոսքի, ապատեղեկատվության, ինչպես նաև անհատների և խմբերի թիրախավորման դեմ պայքարում՝ միաժամանակ պահպանելով խոսքի ազատության պաշտպանության և ատելության տարածման կանխարգելման միջև հավասարակշռությունը։
Նա նաև ընդգծել է կրթության դերը հանդուրժողականության խթանման և ատելության խոսքի դեմ պայքարի գործում՝ հիշատակելով Հայաստանի նախաձեռնությամբ և սույն ամսվա սկզբին կոնսենսուսով ընդունված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը նպատակ ունի լիարժեքորեն իրացնել կրթության փոխակերպող ներուժը՝ խաղաղության, ոչ բռնության և ներառական հասարակությունների առաջմղման համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով