Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզում Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից, և սա չափազանցություն չէ. իրանցի պատգամավոր Անհետ կորածների հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքով. Փաշինյան Վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին Քաղաքացիները գազի սակագնի հնարավոր փոփոխության մասով այս պահին մտահոգվելու առիթ չունեն. ՏԿԵ նախարար Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարար ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի Հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիի փողոցները մինի-գետերի են վերածել (տեսանյութ) Փաշինյանը Սամվել Կարապետյանից պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել Պապոյանը եւ Խուդաթյանը ԱԺ–ում են. բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են

Օրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում աղմկահարույց դեպքից. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվելԹուրքական OnlyFans-ի աստղերին սպառնում է 10 տարվա ազատազրկումՎուչիչը հայտարարել է հրաժարական տալու և Սերբիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու ծրագրերի մասինԳուտերիշը կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև կրակը և բացել Հորմուզի նեղուցըՊետդուման 12 անգամ բարձրացրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու և դրանից հրաժարվելու տուրքըՎիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզումԲաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից, և սա չափազանցություն չէ. իրանցի պատգամավորՄարգարայի անցակետը մի քանի օրով կբացվիԿոտայքի ոստիկանները բացահայտել են խանութից գողությունը․ նույն խումբը նախկինում էլ էր նման գողություններ արել (տեսանյութ)ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրինՀայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել աշխարհի խոշորագույն ծաղկի առևտրային հարթակինԱնհետ կորածների հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքով. ՓաշինյանՀԾԿՀ նախագահը ռուսական գազի գնի թանկացման պարագայում այլընտրանք է տեսնում գազի այլ երկրներից ներկրումըԳագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահԵվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակելԻրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներիցՈւկրաինան տարեսկզբից ի վեր երրորդ անգամ հարվածել է ՌԴ հարավի ամենախոշոր նավթավերամշակման գործարաններից մեկինToyota-ն գլխավորել է 400 հազար կիլոմետր ռեսուրս ունեցող ամենահուսալի մեքենաների վարկանիշըՀՀ ընտրությունները հաստատում են քաղաքական կուրսի շարունակականությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանվող ռիսկերի պայմաններումՎերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ինԵՄ-ում քննարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հարցըՔվեաթերթիկների պակասի պատճառով Հարավային Կորեայի ոստիկանությունը խուզարկել է ԿԸՀ-ն․ YonhapՀայաստանում տնտեսական աճի տեմպերը պահպանել են դրական դինամիկան․ ՊապոյանԿառավարությունը թույլ տվեց «Շիրակացու ճեմարանին» կրթությունը կազմակերպել անգլերենով2022 թվականին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունիցՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգԼոռիում Opel-ը բախվել է 2 էլեկտրասյուների և տապալել դրանք․ ճանապարհը ժամանակավորապես դարձել է միակողմանիՔաղաքացիները գազի սակագնի հնարավոր փոփոխության մասով այս պահին մտահոգվելու առիթ չունեն. ՏԿԵ նախարարԿոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասինԿառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության երկրորդ ծրագիրը՝ ՌԴ-ից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնինՆոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարարՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարարԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառվել է 13.8 մլն դրամի վնասԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմՍերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքիԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. Վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըԼոռու մարզի սարերում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել ենԳեղադիրում անասնակեր է այրվելԱՄՆ-ն հինգշաբթի օրն Իրանին հասցված հարվածների ժամանակ օգտագործել է «Տոմահավկ» հրթիռներՀորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիի փողոցները մինի-գետերի են վերածել (տեսանյութ)Մեկ տարում ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմել ցանկացողների թիվը նվազել է 20%-ովՓաշինյանը Սամվել Կարապետյանից պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարելԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՊապոյանը եւ Խուդաթյանը ԱԺ–ում են. բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են Հռոմի պապն օծել է Հիսուս Քրիստոսի աշտարակը Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարում՝ Գաուդիի մահից ուղիղ 100 տարի անցԳեյթսը հերքել է, որ տեղյակ է եղել Էպշտեյնի հանցավոր գործունեության մասինԹրամփը կբացակայի ԱՄՆ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղիցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումՀունաստանի խորհրդարանում բանավեճ է բռնկվել Միջերկրական ծովում միգրանտների մասին պատգամավորի հայտարարությունից հետոՊենտագոնի ղեկավարը Կուբային սպառնացել է առճակատմամբ՝ զենք ձեռք բերելու փորձերի պատճառով

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարար

 
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի հաջող ավարտի դեպքում Հայաստանը կկարողանա ատոմակայանը պահել իր էներգահամակարգում առնվազն մինչև 2036 թվականը։

Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե մինչև ո՞ր թվականը հնարավոր կլինի անվտանգ շահագործել Հայաստանի ատոմակայանը՝ մինչև նոր բլոկի կառուցումը։

Խուդաթյանի խոսքով՝ 2026 թվականի ընթացքում Հայկական ատոմային էլեկտրակայանն անջատված է Հայաստանի էներգահամակարգից և գտնվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի փուլում։

«Այս օրերին Հայկական ատոմային էլեկտրակայանն անջատված է մեր էներգահամակարգից և գտնվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրում։ Մենք յուրաքանչյուր տարի այս գործողությունն իրականացնում ենք, պարզապես 5 տարին մեկ դա ավելի երկար է տևում, և էներգահամակարգից անջատումը կազմում է շուրջ 3 ամիս»,- ասաց Խուդաթյանը։

Նախարարը նշեց, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են, և դրանց կեսից ավելին իրականացվել է։

«Ծրագրի հաջող ավարտի պարագայում, իսկ մենք առավելագույնն ենք անում դրա հաջող ավարտի համար, ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով։ Այսինքն՝ առնվազն մինչև 2036 թվականը ատոմային կայանը միացված կլինի մեր էներգահամակարգին»,- նշեց նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացմանը զուգահեռ Կառավարությունը շարունակում է նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները։

Նա հիշեցրեց, որ Կառավարությունն արդեն հայտարարել է նոր ատոմակայանի մոդելի և տեսակի վերաբերյալ իր դիրքորոշումը։

«Մոդելի ընտրությունը, տեսակի ընտրությունը արել ենք։ Կառավարությունը հայտարարել է, որ մենք գնում ենք մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով»,- ասաց Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը տարբեր երկրներից առաջարկներ ունի և ուսումնասիրում է դրանք՝ թե՛ տեխնիկական, թե՛ անվտանգային, թե՛ ֆինանսական տեսանկյունից։

«Տարբեր երկրներից առաջարկներ ունենք, այդ առաջարկներն ուսումնասիրում ենք՝ ինչպես դրանց տեխնիկական, այնպես էլ անվտանգային և ֆինանսական հատվածները։ Այս տեխնոլոգիան բավականին նոր է համաշխարհային էներգետիկայի ոլորտում, և այստեղ մենք շտապողականություն չենք ցուցաբերում»,- ընդգծեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցման դեպքում ֆինանսական բաղադրիչը շատ կարևոր է, քանի որ կառուցման արժեքը կարող է էական ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

«Տարբեր երկրների առաջարկների ֆինանսական արժեքներն իրարից տարբերվող են։ Մենք գիտենք, որ նոր ատոմակայանների կառուցման արժեքը էական ազդեցություն է ունենալու սակագնի վրա, և հետևաբար մեզ համար գլխավոր պայմաններից մեկը հնարավորինս մատչելի գին ստանալն է»,- ասաց նախարարը։

Խուդաթյանը նշեց, որ այս պատճառով Կառավարությունը չի շտապում վերջնական որոշում կայացնել։ Նրա գնահատմամբ՝ որոշման կայացումը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի 2027 թվական։

«Չենք շտապում որոշում կայացնել։ Կարծում եմ՝ որոշման կայացումը կտեղափոխենք 2027 թվական, որովհետև շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը մեզ ճկունության հնարավորություն է տալիս»,- ասաց նա։

Նախարարը հավելեց, որ մինչև այդ աշխարհում մի քանի երկրներում արդեն էներգահամակարգին միացված մոդուլյար ատոմակայաններ կլինեն, ինչը հնարավորություն կտա ավելի ամբողջական գնահատել այդ տեխնոլոգիայի կիրառման փորձը։

«Միևնույն ժամանակ, աշխարհի մի քանի երկրներում արդեն էներգահամակարգին միացված այդպիսի ատոմակայաններ կունենանք 2026 թվականի տարեվերջին և 2027 թվականի ընթացքում»,- նշեց Խուդաթյանը։

Հայաստանը մոդուլային ատոմակայան կառուցելու առաջարկներ է ստացել 5 երկրից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավային Կորեայից։