Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի հարավի նմանատիպ ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է։ Այն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, գազային կոնդենսատի դիստիլյատներ, ծանր նավթային մնացորդներ և ծծումբ։ Ընդ որում, գործարանի արտադրանքը հիմնականում նախատեսված է արտահանման համար, և ներքին շուկային սպառողական բենզին կամ դիզվառելիք չի մատակարարվում։ Մինչ այս, տարեսկզբից ի վեր գործարանը ևս երկու անգամ ենթարկվել էր անօդաչուների հարձակման (մարտի 14-ին և հունվարի 21-ին)։ Բացի այդ, գիշերային գրոհի ընթացքում ուկրաինական դրոնները թիրախավորել են նաև բուն Կրասնոդար քաղաքը։ Խոցված սարքերից մեկի բեկորներն ընկել են Կենտրոնական թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի վրա։ Այս մասին տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը՝ հավելելով, որ միջադեպի հետևանքով երկու տուժած կա։
«Օստորոժնո, նովոստի»-ի հետ զրույցում շենքի բնակիչները պատմել են, որ հարձակման պատճառով բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել, իսկ մի քանի մուտքերի վեց հարկերում կոտրվել են պատուհանների ապակիները։ «Astra»-ն ականատեսների տեսանյութերը դիտելով եզրակացրել է, որ վնասված շենքը գտնվում է Մոսկովսկայա փողոցի 61 հասցեում։ Դրանից 2 կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա են գտնվում ռազմական նշանակության ձեռնարկություններ՝ Կրասնոդարի «Կասկադ» սարքաշինական գործարանը և «Սատուրն» բաժնետիրական ընկերությունը։ Բացի այդ, շենքից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում նաև «Կրասնոդար-Ցենտրալնի» ռազմական օդանավակայանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները ՌԴ տարածքի վրա «որսացել և խոցել են» ուկրաինական 330 անօդաչու թռչող սարքեր։ Մասնավորապես, դրոններ են նկատվել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի, Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Տվերի, Վլադիմիրի և Մոսկվայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի ու բռնակցված Ղրիմի երկնքում։
Անօդաչուների սպառնալիքի պատճառով հունիսի 10-ի երեկոյան «Ռոսավիացիան» սահմանափակումներ էր մտցրել մի շարք օդանավակայանների աշխատանքում․ դրանց թվում են Տամբովի («Դոնսկոե»), Կրասնոդարի («Պաշկովսկի»), Սոչիի, Գելենջիկի և Մոսկվայի մարզի «Ժուկովսկի» օդանավակայանները։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում