Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է տարածվող լուրերը
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարում է, որ սոցիալական հարթակներում առանձին օգտատերերի կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե առողջության համընդհանուր ապահովագրության համար հատկացված բյուջետային միջոցները սպառվելու պատճառով բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման համար ներկայացված դեպքերը մերժվում են՝ ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
«ՀՀ պետական բյուջեով առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորումն իրականացվում է նախատեսված ժամանակացույցին և ծավալներին համապատասխան:
Բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման դեպքերի մերժումներն իրականացվում են
Հիմնադրամի ժամանակավոր խորհրդի 2026 թվականի մայիսի 8-ի N 03-L որոշմամբ սահմանված կարգով և հիմքերով։ Դրանք կրում են ընթացիկ աշխատանքային բնույթ և որևէ առնչություն չունեն ֆինանսական միջոցների սահմանափակության կամ բացակայության հետ։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը գործում է բնականոն կարգով, և ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջությամբ։
Հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և հիմնադրամի գործունեությունը, ինչպես և առողջապահական համակարգի խոշորագույն բարեփոխումը ստվերող չհիմնավորված հրապարակումներից։ Իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շարունակական տարածման դեպքում հիմնադրամը կնախաձեռնի օրենքով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայցի ներկայացում դատարան՝ հիմնադրամի գործարար համբավը արատավորողներին օրենսդրության համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։


















































ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Հունիսի 3-4-ին ՄՀՀ- ում կկայանա ռազմարդյունաբերական ցուցահանդես
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
Անահիտ Մանասյանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ
Երևանում հին տրոլեյբուսներ չեն լինի. պարկը համալրվել է նոր շարժակազմով
Փաշինյանը վստահորեն առաջատար է Հայաստանում նախընտրական հարցումներում. Breavis
Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի․ Օվերչուկ
Փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ մեղադրյալը կալանավորվել է