Թայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրեր
Թայվանի կառավարությունը Միացյալ Նահանգների հետ կնքել է սպառազինության ձեռքբերման վեց խոշոր համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 6,6 միլիարդ դոլարը։ Ըստ Թայվանի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների՝ պայմանագրերը պաշտոնապես ստորագրվել են այս ամիս և ներառում են երկրի պաշտպունակության համար ռազմավարական նշանակություն ունեցող զինատեսակներ։
Գնումների հիմնական մասն ուղղված է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Paladin ինքնագնաց հաուբիցների ձեռքբերմանը։ Բացի այդ, համաձայնագրերը նախատեսում են բանակի հրթիռային զինանոցի համալրում, ռազմածովային ուժերի համար հակատանկային հրթիռների գնում, ինչպես նաև մեծ տրամաչափի զինամթերքի համատեղ թայվանա-ամերիկյան արտադրության մեկնարկ։ Պայմանագրերի մի մասն էլ վերաբերում է ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգի խորհրդատվական ծառայություններին։
Գործարքների վերջնականացումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը համաձայնել է Թայբեյին տրամադրել վճարումների հետաձգման հնարավորություն։ Այս անհրաժեշտությունն առաջացել էր երկրի խորհրդարանում ընդդիմության կողմից հատուկ պաշտպանական բյուջեի հաստատման ձգձգումների պատճառով։
Թայվանի նախագահ Լայ Ցինդեն, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ընդգծել է, որ 2026 թվականը վճռորոշ է լինելու երկրի համար, և Չինաստանի աճող ճնշումների ֆոնին Թայվանը պետք է պատրաստ լինի վատթարագույն սցենարներին՝ միաժամանակ ամրապնդելով սեփական ինքնիշխանությունն ու պաշտպանական պատնեշները։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները