Հրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատը
Մարտի 31-ին՝ ժամը 08։15-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող խանութներից մեկում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳն Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:17-ին: Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք։ Հրդեհի հետևանքով մասամբ փլուզվել է միջնապատը և ձևախախտվել ճակատայիրն պատից մի հատված: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում. Ռոնալդ Արաուխո