Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան 800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Արվեստանոց՝ սեփական գյուղում  Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին

Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով
Աշխարհ

Թրամփը Կոնգրեսի առջև ամենաերկար ուղերձում խոսել է Իրանի, Վենեսուելայի, Ուկրաինայի, նավթի և գազի ռեկորդային արդյունահանման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի առջև հանդես է եկել ամենամյա «Երկրի դրության մասին» ուղերձով։ Այն տևել է 1 ժամ 50 րոպե՝ դառնալով «Երկրի դրության մասին» երբևէ ամենաերկար ուղերձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը, որն առանձնացրել է նախագահի ելույթի հիմնական հատվածները։

Ելույթի մի մասը Թրամփը նվիրել է Իրանի թեմային՝ նշելով, որ այդ երկրի հրթիռները սպառնում են Եվրոպային և շուտով կարող են հասնել ԱՄՆ։ «Նրանք արդեն մշակել են հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային և արտասահմանում մեր ռազմաբազաներին, և նրանք աշխատում են այնպիսի հրթիռների ստեղծման ուղղությամբ, որոնք շուտով ունակ կլինեն հասնել Միացյալ Նահանգներ։ Մենք չենք կարող դա թույլ տալ», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ կրկին շեշտել է, որ Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել՝ հավելելով, որ կնախընտրեր դրա համար ուժ չկիրառել։ «Ես նախընտրում եմ այս խնդիրը լուծել դիվանագիտության միջոցով, բայց մեկ բան հստակ է՝ ես երբեք թույլ չեմ տա աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավորին միջուկային զենք ունենալ։ Ես նման բան չեմ կարող թույլ տալ», - ասել է նա։

Թրամփն Իրանին և նրա պրոքսիներին մեղադրել է «ահաբեկչություն, մահ և ատելություն տարածելու» համար։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականությանը, ԱՄՆ նախագահը նշել է, որ իր քաղաքականությունն է «խաղաղություն ուժի միջոցով»։ Նա նաև բարձր է գնահատել հունվարին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության գործողությունը, Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելքում ամերիկյան ուժերի հարվածները ենթադրաբար թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավակներին:

Ռուս-ուկրաինական հակամարտության թեմայով Թրամփը նշել է, որ իր վարչակազմը լարված աշխատում է «իններորդ պատերազմը» դադարեցնելու ուղղությամբ։ Նա կրկնել է, որ իր միջնորդությամբ ութ հակամարտություն է ավարտվել։

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն ավելացել է օրական 600 000 բարելով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն վերջերս «մեր նոր բարեկամ և գործընկեր Վենեսուելայից» ստացել է շուրջ 80 միլիոն բարել նավթ։ Թրամփը նաև հայտնել է երկրում բնական գազի արդյունահանման ռեկորդային մակարդակի մասին։

Անդրադառնալով երկրի ներքին վիճակին՝ նա նշել է, որ ԱՄՆ տնտեսությունը շատ լավ վիճակում է, նվազել են բենզինի, դեղերի գները, հիփոթեքային տոկոսադրույքները։ Նա հայտարարել է, որ գների բարձրացումն այլևս խնդիր չէ։

Նախագահի խոսքով՝ իր քաղաքականության շնորհիվ երկրի սահմանները հուսալի պաշտպանության տակ են, և ԱՄՆ-ն աշխարհում կրկին հարգանք է վայելում։

Թրամփը շնորհակալություն է հայտնել պատերազմի հերոսներին, տղամարդկանց հոկեյի թիմին՝ Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու համար։ Հանրապետական նախագահը նաև քննադատել է դեմոկրատներին, ափսոսանք հայտնել Գերագույն դատարանի որոշման համար, որով անօրինական են համարվել Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը։