Մենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացել
Այն ինչ մենք ուզում ենք, դա մի վայր է, որի անունը Գրենլանդիա է, որը մերն էր՝ հոգաբարձուի կարգավիճակով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում։
«Բայց մենք այն վերադարձրինք Դանիային Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիներին, ճապոնացիներին, իտալացիներին հաղթելուց հետո: Մենք ուժեղ էինք այն ժամանակ և ավելի ուժեղ հիմա՝ իմ պաշտոնավարության ժամանակ», - նշել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից որինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա Ռուսաստանից պաշտպանելուց: «Մենք այդքան տարիներ պաշտպանել ենք նրանց, բայց ոչինչ չենք ստացել, որովհետև նրանք չէին վճարում իրենց հաշիվը: Եվ հիմա այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է և դրա նկատմամբ իրավունքի վկայականն ու սեփականության իրավունքը: Դուք չեք կարող պաշտպանել այն վարձակալության պայմանագրով», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ եթե պատերազմ լինի, շատ իրադարձություններ կարող են տեղի ունենալ այդ մի կտոր սառույցի վրա: «Հրթիռները թռչելու են հենց այդ մի կտոր սառույցի վրայով, մտածեք դրա մասին: Այն ինչ մենք ուզում ենք Դանիայից, ազգային և միջազգային անվտանգության համար որպեսզի մեր էներգետիկ և վտանգավոր թշնամիններին զսպենք», - ասել է Թրամփը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում