Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից

Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեները

«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերին

Մարտահրավեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՞ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում վաղը պետք է հաստատի նոր ստեղծվելիք միջազգային կառույցի՝ «Խաղաղության խորհրդի» լիազորությունները և կազմը: Այդ առաքելությունը Թրամփն իր վրա է ստանձնել, քանի որ հենց ինքն է նախաձեռնության հեղինակը: Թրամփը «Խաղաղության խորհրդի» գաղափարի մասին առաջին անգամ խոսել է անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ կառույցը ստեղծելու մասին հայտնել է անցած հինգշաբթի օրը՝ հունվարի 15-ին:

Նախնական փուլում այնպիսի տպավորություն էր, որ նպատակը կլինի Գազայի հակամարտության կարգավորումը, բայց հետագայում ակնհայտ դարձավ, որ «Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերին: Եվ հիմա աշխարհի մայրաքաղաքներում հարց են տալիս՝ «Արդյո՞ք սա մարտահրավեր չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»:

Հայաստանը նույնպես կմիանա նախաձեռնությանը

Պաշտոնապես գաղափարի էությունն այսպես է ձևակերպված. «Խթանել կայունությունը, վերականգնել օրինական կառավարումը և հակամարտության տարածաշրջաններում ապահովել հարատև խաղաղություն»:

Շուրջ վեց տասնյակ երկրներ, այդ թվում Հայաստանը, «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր են ստացել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հաստատել է, որ կմիանա  խորհրդին:

«Հսկայական աջակցություն Խորհրդի գաղափարին»

Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի փոխանցմամբ, գաղափարը շատ դրական է գնահատվում: «Կա հսկայական աջակցություն, ճնշող։ Բոլորը հավատում են, որ սա մարդկանց միավորելու և որոշումների կայացման հարցում հավասարություն պահպանելու ուղին է։ Նախագահը ցանկանում է կյանքեր փրկել, և «Խաղաղության խորհուրդը» շատ կարևոր հարթակ է լինելու»,- ասել է Ուիթքոֆը։

Երկու գործադիր կոմիտե և մեկ գլխավոր խորհուրդ

Խորհուրդը կունենա երեք մարմին, առաջինը Գործադիր կոմիտեն է, որը նախագահելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դրա կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը, «Ապոլո Գլոբալ Մանաջմենթ» ընկերության ղեկավար Մարք Ռոուենը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և ամերիկացի քաղաքական խորհրդական Ռոբերտ Գեբրիել-կրտսերը: Երկրորդ մարմինը կլինի նաև Գործադիր կոմիտե Գազայի վերականգնման հարցով:

Դրա կազմում են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Քաթարի ռազմավարական գործերի նախարար Ալի Ալ-Թավադին, Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշադը, Արաբական միացյալ Էմիրությունների պետական համագործակցության նախարար Ռիմ ալ-Հաշիմին, ՄԱԿ-ի հատուկ համակարգող Սիգրիդ Կաագը և գործարար Յակիր Գաբայը:

Եվ վերջապես խորհրդի երրորդ մարմինը՝ Խաղաղության գլխավոր խորհուրդն է: Դրանում ներկայացված են անձամբ Թրամփի կողմից հրավեր ստացած վեց տասնյակ երկրների լիդերները:

Ամենաթանկ անդամավճարը պատմության ընթացքում

Խաղաղութան խորհրդի մշտական անդամություն ստանալու համար պետք է վճարել մեկ միլիարդ դոլար: Սա, թերևս, ամենաթանկ անդամավճարն է մարդկության պատմության ընթացքում: Որևէ երկիր, որն ի զորու չէ մեկ միլիարդ վճարել՝ կստանա ժամանակավոր անդամի կարգավիճակ՝ երեք տարի ժամկետով: