Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից

Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեները

Թրամփն իր ծրագրերին դեմ երկրների համար մաքսատուրքեր է սահմանում

ԵՄ երկրները պատրաստ են Գրենլանդիայի հարցով ԱՄՆ հետ երկխոսության։ Բայց ԵՄ–ն ծրագրում է նաև հակազդող մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգների  նկատմամբ, որպեսզի սահմանափակի ամերիկյան ընկերությունների գործունեությունը իր տարածքում։ է Reuters-ը գրում է, որ դա կարվի, եթե ԱՄՆ-ն 10 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանի ԵՄ ութ երկրների դեմ՝ Գրենլանդիայի հարցում նրանց ունեցած դիրքորոշման համար ։

ԵՄ անդամ ութ երկրները, որոնց Թրամփը սպառնում է մաքսատուրքերով, հայտարարում են, որ Սպիտակ տան գործողությունները «խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները» և «վտանգավոր անկման ռիսկ» ստեղծում Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակում։  

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպական  երկրները հանձնառու են պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը։

Այս հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, որ փետրվարի 1-ից 10% մաքսատուրքեր կսահմանի Գերմանիայից, Դանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից ներմուծվող ապրանքների համար։ Իսկ հունիսի 1-ից մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25 տոկոս։

Այդ մաքսատուրքերն, ըստ Դոնալդ Թրամփի, կգործեն մինչև Գրենլանդիայի վերաբերյալ լիարժեք համաձայնություն կայացվի։ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ–ն 150 տարի փորձում է իրականացնել այդ ծրագիրը, սակայն Դանիան խոչընդոտում է դրան։

Իսկ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հիշեցնում է երկխոսության անհրաժեշտության մասին․

«Մենք հենց սկզբից խնդրում ենք կառուցողական երկխոսություն վարել մեր ամերիկացի, դաշնակից գործընկերների հետ։ Ես համաձայնություն ունեմ Ամերիկայի փոխնախագահի հետ։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե, կարևոր է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, քանի որ խոսքը միայն ԵՄ մասին չէ, այլ հիմնականում ՆԱՏՕ-ի դաշինքի մասին է»։

Այս հարցի վերաբերյալ իր երկրի տեսակետն է հայտնել նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն․

«Նորվեգիայի դիրքորոշումը մնում է նույնը՝ մենք թույլ չենք տա, որ մեզ վրա ճնշում գործադրեն, և մաքսատուրքերի սահմանման մասին այդ սպառնալիքները ԱՄՆ-ի կողմից անընդունելի են մերձավոր դաշնակիցների համար»:

Այսպիսով, ԵՄ ութ երկրները լիակատար համերաշխություն են հայտնում Դանիայի ու Գրենլանդիայի ժողովրդին և պատրաստ են երկխոսության՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։

Դանիացի զինվորական, Արկտիկական համատեղ հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Սյորեն Անդերսենը չի հավատում, որ ԱՄՆ-ն կհարձակվի Գրենլանդիայի վրա՝ այն ուժով գրավելու համար։

«Ես կասեմ, որ երբեք չեմ սպասի, որ ՆԱՏՕ-ի որևէ երկիր հարձակվի ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա։ Բայց դանիական օրենքը պահանջում է, որ դանիացի զինվորը, եթե հարձակման է ենթարկվում, պարտավոր է հակահարված տալու»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ընդգծում է, որ Դանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայից իր խոսքով՝ «ռուսական սպառնալիքը» վերացնելու համար, չնայած ՆԱՏՕ-ն 20 տարի բարձրացնում է այդ հարցը։ Իսկ հիմա, ըստ Թրամփի, ժամանակն է ,և դա արվելու է․

«Մեզ Գրենլանդիան անչափ հարկավոր է ազգային անվտանգության համար։ Եթե այն չունենանք, մեծ անկում կունենանք ազգային անվտանգության մեջ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «Ոսկե գմբեթին» և անվտանգային մյուս բոլոր հարցերում գործունեությանը։ Մենք շատ-շատ ներդրումներ ունենք ռազմական ոլորտում։ Մենք ունենք աշխարհի ամենաուժեղ բանակը, և այն միայն ուժեղանում է։ Եվ դուք դա տեսաք Վենեսուելայի դեպքում»։

Թրամփը վստահեցնում է, որ այդ հարցով խոսելու է ՆԱՏՕ-ի հետ։  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում գրում է, որ Գրենլանդիայի շուրջ իրադարձություններն արդեն քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ։ Ֆոն դեր Լայենը հստակեցնում է, որ պաշտպանելու են ռազմավարական  տնտեսական և անվտանգության հետ կապված իրենց շահերը։

Սրան զուգահեռ  Դանիայում շարունակվում են բողոքի ակցիաները՝ «Ձեռքներդ հեռու» գրառումներով ու Գրենլանդիայի դրոշներով․

«Մենք բողոքում ենք ԱՄՆ-ում նարնջագույն բռնապետի դեմ, որը փորձում է խաթարել Գրենլանդիայի ժողովրդի ինքնիշխանությունը և խլել նրանց իրավունքը՝ որոշելու, թե ում են ուզում մաս կազմել»։

«Սա կարևոր է ամբողջ աշխարհի համար։ Փոքր երկրներ շատ կան, բայց դրանցից ոչ մեկը վաճառքի համար չէ»։