Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Կոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայից

Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեները

ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին գործունեության և համագործակցության համար՝ ընդգծելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Դուք մեզ հետ եք եղել շատ դժվար ժամանակաշրջանում մեր պետության համար, կիսել եք դժվարությունները մեր հետ միասին և այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում: Իհարկե, արձանագրած արդյունքները ևս շատ տեսանելի են հատկապես վերջին երկու տարիների ընթացքում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահը առանձնակի կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերջին փուլը՝ ընդգծելով ռազմավարական գործընկերության ձևավորումը։

«Դեռևս անցյալ տարի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը շատերի համար անհավանական էր թվում, և գործընթացները շատ ավելի արագ զարգացան, քան կարելի էր պատկերացնել, և մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը, և հիմա նաև հունվարի 13-ի փաստաթուղթը»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ արդեն տեսանելի է Միացյալ Նահանգների աջակցությամբ տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ընտրված ուղին։

Նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ խաղաղությունը կլինի հարատև, իսկ Միացյալ Նահանգների ներկայությունն ու աջակցությունը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական կյանքի առաջընթացին։

Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ նախագահի և կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր դարձել արձանագրել զգալի առաջընթաց։

«Հայաստանը, կարծում եմ, այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվել բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին, և ամրապնդել ու կայուն հիմքերի վրա դնել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերը, և հուսանք նաև խաղաղ ապագան տարածաշրջանում»։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Քվինը նշել է, որ իր դիվանագիտական առաքելությունն ավարտելով՝ շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպան Քրիստինա Քվինին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պարգևատրել է Քրիստինա Քվինին Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: