Բողոքի ցույցերի դաժան ճնշումներով Իրանը, կարծես, կարմիր գիծն է հատում. Թրամփ
Իրանը, կարծես, կարմիր գիծն է հատում՝ բողոքի ցույցերի դաժան ճնշումներով՝ Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք, կարծես, սկսել են հատել կարմիր գիծը։ Կարծես թե սպանվել են մարդիկ, որոնց չպետք է սպանեին։ Նրանք դաժան են (Իրանի ղեկավարությունը), կարող եք նրանց առաջնորդներ անվանել, չգիտեմ՝ կարելի՞ է նրանց առաջնորդներ անվանել։ Կարծում եմ՝ նրանք բռնությամբ են կառավարում։ Բայց մենք դա շատ լուրջ ենք ընդունում, ինչպես նաև զինվորականները։ Եվ կան մի քանի տարբերակներ»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը խնդրել է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ. «Մենք կարող ենք գործել մինչև հանդիպումը։ Հանդիպումը գտնվում է պլանավորման փուլում։ Իրանը զանգահարել է։ Նրանք ցանկանում են բանակցել»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում