Հալեպում հրադադար է հաստատվել
Հալեպում հրադադար է հաստատվել, որն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 3:00-ից: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Սիրիայի ՊՆ-ն՝ նշելով, որ որոշումը կայացվել է քաղաքում իրավիճակը թուլացնելու համար։ Հալեպում 3 օր շարունակ ընթանում էին մարտեր Սիրայի կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև։
Երեքշաբթի օրը Հալեպի երկու քրդական թաղամասերում ընթացել են հրետանու կիրառմամբ մարտեր։ Տեղական աղբյուրների համաձայն՝ առաջին օրը զոհվել է վեց մարդ։
Reuters-ի փոխանցմամբ՝ գիշերը հարաբերական դադար է եղել, սակայն չորեքշաբթի մարտերը վերսկսվել են։ Հալեպի առողջապահության վարչության տվյալներով՝ զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 18-ը։
Չորեքշաբթի Սիրիայի կառավարությունը պահանջել է, որ քուրդ մարտիկները լքեն Հալեպի Շեյխ Մասուդ և Աշրաֆիե քրդական թաղամասերը։
Քաղաքացիական պատերազմի ընթացքում սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիս-արևելյան մասում, նաև Հալեպում ստեղծել են իրենց ինքնավար շրջանները։
Հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ից Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերը հայտարարվել են «փակ ռազմական գոտիներ»՝ ստեղծելով «երկու անվտանգ մարդասիրական միջանցք» խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար, հաղորդել է է Agence France Presse-ը։
AFP-ի թղթակիցները Հալեպում ականատես են եղել, թե ինչպես են հազարավոր մարդիկ լքում այդ թաղամասերը։ Տեղացի դիտորդները նշելեն, որ Թուրքիան կարող է կրկին միջամտել Դամասկոսի և քրդերի միջև ձգձգվող հակամարտությանը։
Թուրքիան իր սահմանին ուժեղ քրդական զինված խմբավորումների առկայությունը համարում է սպառնալիք և սիրիական պատերազմի ընթացքում մի քանի անգամ հարձակվել է՝ սահմանային շրջաններից SDF-ին հետ մղելու համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում