Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը

Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն
Սպորտ

Միտքս ու սիրտս այժմ այստեղ՝ «Լիոնում» են. Էնդրիկ

Առաջին մարզումից մեկ շաբաթ անց Էնդրիկը պաշտոնապես ներկայացվել է որպես «Լիոնի» նոր խաղացող։ Հարձակվողը, որը Ֆրանսիայում վարձավճարով հանդես է գալու մինչև 2026 թվականի հունիսը, ծավալուն մամուլի ասուլիս է տվել։ Նա խոստովանել է, որ Անչելոտին իրեն խորհուրդ է տվել ժամանակավորապես լքել «Ռեալը»՝ խաղային որակները զարգացնելու համար։ Էնդրիկը նշել է, որ միացել է մի ակումբի, որին ցանկանում է օգնել տիտղոսներ նվաճել և որտեղ կկարողանա դրսևորել իր լավագույն որակները։

- Ի՞նչ է նշանակում ձեզ համար «Լիոնը»։

- Երբ «Լիոնը» կապ հաստատեց ինձ հետ, դա շատ կարևոր պահ էր թե՛ ինձ, թե՛ կնոջս և թե՛ ընտանիքիս համար։ Իմ գործակալ Ֆրեդը զրուցեց ինձ հետ, և մենք հասկացանք, որ այստեղ գալը ճիշտ քայլ կլինի, քանի որ կարևոր էր խաղալը։ Երբ Աստված խոսում է ինձ հետ, Նա ցույց է տալիս այն ճանապարհը, որով պետք է շարժվեմ։ Միտքս ու սիրտս այժմ այստեղ՝ «Լիոնում» են։ Ես շատ եմ աշխատել այս թիմին օգնելու համար։ Շնորհակալ եմ Աստծուն, «Լիոնի» ղեկավարությանը և անձնակազմին՝ գործադրած ջանքերի համար։

- Ինչպիսի՞ն էին «Ռեալում» անցկացրած վերջին վեց ամիսները։

- Դրանք իմ կյանքի լավագույն վեց ամիսներն էին։ Ժամանակ ունեցա կնոջս հետ լինելու, տունս կառուցելու համար։ Առանց այս ամենի՝ առանց նոր տան և ընտանիքի, ես ոչինչ եմ։ Հիմա ես ավելի լավն եմ դարձել։ Հասունացել եմ որպես անհատ և դարձել ավելի լավ մարդ։ Այժմ կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ Շնորհակալ եմ Աստծուն և բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են իմ կողքին։ Կրկնում եմ՝ այդ վեց ամիսներն իմ կյանքում լավագույնն էին։

- Արդյո՞ք «Լիոնին» ճանաչելը կօգնի ադապտացիային։

- Երբ իմացա, որ «Լիոնը» լինելու է իմ հաջորդ հանգրվանը, սկսեցի դիտել թիմի խաղերը։ Խոսել եմ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ։ Արդեն մարզվել եմ թիմի հետ, նույնիսկ հասցրել եմ կատակել թիմակիցներիս հետ։ Ինչպես նշեցի, շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։

- Ո՞վ է խորհուրդ տվել ընտրել «Լիոնը»։

- Ես շարունակում էի աշխատել խաղադաշտում և օգնել «Ռեալին»։ Այո, մամուլում լուրեր հայտնվեցին, և թիմակիցներս մոտենում ու հարցնում էին՝ գնում եմ, թե ոչ։ Մենք ծիծաղում էինք այդ թեմայով։ Որոշ տղաների հետ քննարկել եմ մամուլում գրվածը։ Ինձ համար կարևոր է խոսել թիմակիցներիս հետ և պահպանել կապը նրանց հետ։ Սակայն ամենակարևորը այն է, որ հիմա ես «Լիոնում» եմ։

Շատ հաճելի էր տեսնել այն ոգևորությունը, որը առաջացել էր, և երկրպագուներին, ովքեր եկել էին, որպեսզի ստորագրեի նրանց մարզաշապիկները։ Դա դիպչում է սրտիս։ Ինձ համար սա կարևոր է, քանի որ իմ գալուստը «Լիոն» կմեծացնի ակումբի և Լիգա 1-ի տեսանելիությունը Բրազիլիայում։ Ավելի շատ երիտասարդներ կսկսեն հետևել Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Կարևոր է շփվել երկրպագուների հետ և պահպանել այդ ոգևորությունը։

- Խոսե՞լ եք արդյոք Անչելոտիի հետ մինչ տեղափոխությունը։

- Այո, խոսել եմ Անչելոտիի հետ, և նա ինձ ցուցումներ տվեց՝ որպես խաղացող կատարելագործվելու համար։ Նրա խորհուրդները հասան իմ սրտին։ Նա ասաց. «Գնա՛, զարգացրու քո ֆուտբոլը, ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես»։ Թեև որոշումս կայացրել էի մինչ այդ, նրա խոսքերը շատ կարևոր էին։ Անչելոտին մեծ մարզիչ է եղել «Ռեալի» հետ։ Ես հետևել եմ նրա բոլոր խորհուրդներին, և դա օգնել է ինձ զարգացնել խաղս։ Հիմա պետք է աշխատեմ, որպեսզի խաղամ և օգնեմ «Լիոնին» հաղթել… Հրաշալի է նաև այն, որ մարզիչ Ֆոնսեկան և նրա շտաբը խոսում են պորտուգալերեն։

- Ինչպե՞ս եք վերաբերում ճնշմանը։

«Ես արդեն խաղացել եմ Բրազիլիայում, որտեղ ճնշումն իսկապես մեծ է։ Այն, ինչ ես անում եմ, ֆուտբոլ խաղալն է, և դա ամենակարևորն է։ Ճիշտ է, Բրազիլիայում մարդիկ շատ ուշադիր են իմ ամեն քայլի նկատմամբ։ Նրանք վերլուծում են իմ կյանքը, և հիմա էլ կվերլուծեն այն, ինչ անում եմ «Լիոնում»։ Սակայն ես ապրում եմ իմ կյանքով։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետևում են ինձ, բայց միակ բանը, որ ցանկանում եմ, լավ կարիերա ունենալն է և խաղադաշտի վրա կենտրոնանալը», - Էնդրիկի խոսքերը մեջբերում է AS-ը։

Նյութը՝ armsport.am