Նեթանյահուն ցանկանում է Թրամփի համաձայնությունը ստանալ Իրանին կրկին հարվածելու համար․ WP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ, որը կայանալու է այսօր երեկոյան, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կփորձի Վաշինգտոնի համաձայնությունը ստանալ իրանական հրթիռային կայաններին հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ թերթի՝ Նեթանյահուն շարունակում է Իրանը դիտարկել որպես Իսրայելի շահերի համար տարածաշրջանային սպառնալիք և մտադիր է ԱՄՆ-ի համաձայնությունը ստանալ կա՛մ Իսրայելի ռազմական հարվածների, կա՛մ ամերիկյան ուժերի ուղղակի միջամտության համար: Իսրայելի վարչապետը նաև կփորձի համոզել իր գործընկերոջը ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Գազայի հատվածի հարցում և երաշխիքներ ապահովել ՀԱՄԱՍ- ի ստորաբաժանումների զինաթափման համար, ինչի մասին նշված է Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլում:
Ինչպես նշում է WP-ն, Նեթանյահուն, հավանաբար, չի հասնի իր նպատակներին, քանի որ ամերիկացի առաջնորդը ներկայումս ձգտում է խուսափել Մերձավոր Արևելքում լարվածության սրումից:
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ: Միացյալ Նահանգները հունիսի 22-ին մտավ հակամարտության մեջ՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում: Հաջորդ օրը Իրանը հարձակվեց Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա, որը Մերձավոր Արևելքում ամենամեծ ամերիկյան ավիաբազան է։ Դրանից հետո Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում