Ամերիկյան ատոմային սուզանավը հասել Է Հարավային Կորեայի ափերին․ Yonhap
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Լոս Անջելես» դասի USS Greeneville ատոմային սուզանավը երեքշաբթի օրը ժամանել է Հարավային Կորեայի ափամերձ Բուսան քաղաքի ռազմածովային բազա՝ պաշարների համալրման և անձնակազմի հանգստի համար։ Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին։
Նշվում է, որ ատոմային սուզանավի երկարությունը 110 մետր է, լայնությունը՝ 10 մետր, իսկ անձնակազմը բաղկացած է 110 հոգուց։ USS Greeneville սուզանավը հագեցած է «Տոմահավկ» տեսակի բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով և 12 ուղղահայաց արձակման կայանքներով, ինչպես նաև տորպեդներով և չորս տորպեդային ապարատներով։
Ըստ «Ռյոնհապ»-ի տեղեկությունների՝ հարավկորեական բազայում ամերիկյան սուզանավի գտնվելու առթիվ Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերը ծրագրում են փորձի փոխանակում իրականացնել ԱՄՆ զինվորականների հետ, ինչը թույլ կտա «էլ ավելի ամրապնդել համատեղ մարտունակությունը»։
Ընդ որում, USS Greeneville-ը դարձել է ԱՄՆ առաջին ատոմային սուզանավը, որը ժամանել է Կորեական թերակղզու ափեր՝ հունիսին պաշտոնը ստանձնած Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի օրոք: Մինչ այդ նշված սուզանավը Կորեայի Հանրապետություն է այցելել երեք անգամ, վերջին անգամ՝ 2016 թվականին:
Ինչպես ընդգծել է գործակալությունը, վերջին անգամ ամերիկյան ատոմային սուզանավը հարավկորեական նավահանգիստ է մտել 10 ամիս առաջ. այս տարվա փետրվարին «Լոս Անջելես» դասի USS Alexandria սուզանավը նույնպես ժամանել է Բուսանի ռազմածովային բազա՝ պաշարների համալրման և անձնակազմի հանգստի համար:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում