Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին Ուիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները «Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմում Ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ Կիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներով Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Գերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի Գալյան Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան Հունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններինՈւիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները«Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմումՈստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄԿիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներովՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանաՅակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԳերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովԵթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի ԳալյանՀայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ ՊապոյանՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՀեռախոսների սև շուկայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքացիներին վերահսկելու մեխանիզմՀայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀայտարարվել է մրցույթ Պետգույքի նախագահի պաշտոնի համարԵթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքովՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել200 հազար ռոճիկ մարդը. նոր ձայնագրություն է հրապարակվելՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՓաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնումՆիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցություններըԿոյուղագծերի և հեղեղատարների կառուցում մայրաքաղաքի 35 հասցեներումՈրքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակելԼոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներԱկնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. ԷրդողանԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն ԱլեքսանյանըԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըԹրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՄեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԱշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

Արցախցիները նամակով դիմել են Գարեգին Բ-ին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչների նամակ են ուղղել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին։

«Վեհափառ Տեր,

Արցախցիներս ակամայից կանգնած ենք ցավալի իրողության առաջ՝ դիմել Ձերդ Սրբությանը՝ հայտնելով մեր խորը հիասթափությունն ու զայրույթը ՀԱՍԵ Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին քայլերի և հրապարակային պահվածքի վերաբերյալ։

Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։

Նման քայլը թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իրականացման ձևով մեր բոլորի կողմից ընկալվեց ոչ միայն խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև, այլ նաև վերջինիս քայլերի ուղղակի արդարացում, ինչն, իհարկե, առաջացրեց Արցախի մեր ժողովրդի արդարացի զայրույթն ու վստահության կորուստը տվյալ հոգևոր առաջնորդի նկատմամբ։

Առանձնապես ցավալի է, որ մեր հավատավոր ժողովրդի բազում դիմումներին ի պատասխան՝ նա մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլ նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ։

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։

Խնդրում ենք Ձերդ Սրբությանն ընդառաջ գալ Արցախի Ձեր հոգևոր զավակների խնդրանքին և մեր ձայնը լսել որպես հավատավոր ժողովրդի իրական զգացմունքների արտահայտություն։

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

Ռոման Երիցյան

իրավապաշտպան, փաստաբան

Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպություններ

«Արցախի ավագների խորհուրդ» ՀԿ

«Վասն հայրենյաց» ՀԿ

«Արցախ Միություն» ՀԿ

«Արցախի օյամա կիոկուշին կարատե-դո ֆեդերացիա» ՀԿ

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ

«Վերածնվող Արցախ» ՀԿ

«Արդարություն և վերադարձ» ՀԿ

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական ՀԿ

«Մտքի ուժ» ՀԿ

«Նախնյաց հետքերով» ՀԿ

«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ

Արցախի «Զինվորի կողքին» ՀԿ

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

«Մայրություն» ՀԿ

«Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբ ՀԿ

«Այսօր հանուն վաղվա» ՀԿ

«Արցախի սպորտի և երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ

«Արցախի մարտարվեստների ասոցիացիա» ՀԿ

«Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիա» ՀԿ

«Արցախի մուայթայի ֆեդերացիա» ՀԿ

Հայտարարությանը միացած հասարակական գործիչներ

Ռուբեն Մելիքյան — Արցախի 2-րդ Մարդու իրավունքների պաշտպան

Արտակ Բեգլարյան — Արցախի 3-րդ Մարդու իրավունքների պաշտպան

Գեղամ Ստեփանյան — Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան

Նարե Սիմոնյան — հասարակական գործիչ»։