Հայ ռազմագերիները Բաքվի դատարանում չեն ընդունել առաջադրված մեղադրանքները
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների դատավարությունը, նրանց տրվել է եզրափակիչ խոսքի իրավունք, հայտնում են տեղական լրատվական գործակալությունները։ Հաղորդվում է, որ Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը, Վասիլի Բեգլարյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եզրափակիչ խոսքով հանդես կգա հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 19-ին։
Ադրբեջանի դատախազը ավելի վաղ պահանջել էր ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի հինգ ղեկավարներին, իսկ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվա ազատազրկում՝ նրանց 65 տարին լրացած լինելու կապակցությամբ: Մյուս հայերին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն մեղադրում մի քանի տասնյակ հոդվածներով:
Այս դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:
Բաքվի ռազմական դատարանում խիստ պատժաչափերի առջև կանգնած հայ գերիների հարազատներն ասում են, որ իրենց համար սպասելի էր ցմահից մինչև 20 տարվա ազատազրկման պահանջը, քանի որ շուրջ 1 տարի շարունակվող դատավարությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է: Եվ դա է պատճառը, ըստ հարազատների, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի էլ փորձել Ադրբեջանում փաստաբան վարձել:
Հարազատների փոխանցմամբ՝ դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն ու արտահայտած մտքերը ամբողջությամբ չի փոխանցում, խմբագրում է, հաճախ սխալ թարգմանում, ինչը նույնպես պետական մակարդակով ընթացող շոուի մի մաս են համարում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել