Թրամփը Զելենսկուն անվանել է Կիևում միակը, ում դուր չի գալիս համաձայնագրի նախագիծը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին միակ ուկրաինացի ներկայացուցիչն է, որին դուր չի գալիս Վաշինգտոնի կողմից առաջարկվող ճգնաժամի կարգավորման նախագիծը։
«Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքմանը։ Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը։ Իրականում, բացառությամբ նախագահ Զելենսկու, նրա մարդկանց դուր է գալիս համաձայնագիրը»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը նաև նշել է, որ համաձայնագրի նախագիծը բաղկացած է «չորս կամ հինգ մասից»։ «Դա բավականին բարդ է, քանի որ պետք է տարածքը բաժանել որոշակի ձևով։ Դա հեշտ չէ», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը՝ նշելով, որ Ուկրաինայում կարգավորման հասնելը հազար անգամ ավելի դժվար է, քան անշարժ գույքի գործարք կնքելը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել