Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Մարզերում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 11-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը՝ 1-3 աստիճանով։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել