Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ Տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում
Հայաստան

Հունգարացի փորձագետի կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը և «Թրամփի ուղի»-ն կարող են մեծ օգուտներ բերել տարածաշրջանին

Հունգարիայի միջազգային հարաբերությունների համալսարանի ավագ գիտաշխատող, փորձագետ Պետեր Կրանիցը կարծում է, որ «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» նախագծերը կարող են մեծ օգուտներ բերել ողջ տարածաշրջանին։ Փորձագետը միևնույն ժամանակ կարևորում է, որպեսզի դրանցում հավասարակշռվեն նաև Ռուսաստանի ու Իրանի շահերը, որպեսզի Հարավային Կովկասում լարվածության նոր օջախներ չստեղծվեն։  

Պետեր Կրանիցը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում՝ խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին և գնահատելով դրա նշանակությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու գործում։ 

«Անշուշտ, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն աներևակայելի մեծ կարևորություն ունեցող քայլ է դեպի խաղաղություն։ Այն փաստը, որ երկու կառավարությունները ստորագրել են մի փաստաթուղթ, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները, և դա արել են Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ՝ հայտարարելով խաղաղ կարգավորման իրենց մտադրության մասին, կարծում եմ, ամենակարևոր քայլն է, որը ձեռնարկվել է տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»,-զրույցի ընթացքում ընդգծել է հունգարացի փորձագետը։  

Պետեր Կրանիցը, միևնույն ժամանակ, նկատել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ մեխանիզմներով է գործելու օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունների մաս կազմող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը։ Փորձագետը կարևորել է այդ նախագծի ստեղծումը։ 

«Դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակով, ինչ ձևով պետք է իրագործվի այդ նախագիծը․ մանրամասները հայտնի չեն։ Միևնույն ժամանակ, հունգարական տեսանկյունից, մենք կցանկանայինք տեսնել TRIPP-ի զարգացումն այնպես, որ այն կարողանա պահպանել ուժերի շատ նրբերանգային հավասարակշռությունը, քանի որ, եթե դա չափազանց շատ գրգռի Իրանին կամ Ռուսաստանին, ապա կարող է տարածաշրջանում լարվածության նոր աղբյուր լինել։ Այսպիսով, այժմ ամերիկյան վարչակազմի և հայկական դիվանագիտության վրա է դրված գտնել շատ պրագմատիկ և շատ ուշադիր մշակված ներգրավվածության համակարգ: Եվ սա նշանակում է, որ  TRIPP-ը չպետք է լինի միայն Արևելք-Արևմուտք կապուղի, այլև մի բան, որը կմիավորի տարածաշրջանային կապի բոլոր նախագծերը՝ Հյուսիս-Հարավը, ինչպես նաև ներտարածաշրջանային նախագծերը՝ Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-նշել է հունգարացի փորձագետը՝ կարծիք հայտնելով, որ դա կարող է լինել փոխշահավետ նախագիծ ամբողջ տարածաշրջանի համար։  

Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմայի համատեքստում Կրանիցը անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի մաս էլ նախատեսվում է դարձնել TRIPP-ը։  

Փորձագետի կարծիքով՝ TRIPP-ը, «Խաղաղության խաչմերուկ»-ը օգտակար կլինեն ամբողջ տարածաշրջանի համար, և եթե դրանք կարողանան միմյանց կապել Խորհրդային ժամանակներից ի վեր գոյություն ունեցող, բայց լքված բոլոր ենթակառուցվածքները, ապա դա շատ շահավետ կլինի տարածաշրջանի երկրների և Հարավային Կովկասի զարգացման համար։ 

«Այժմ Հարավային Կովկասը իրականում այն ​​տարածաշրջանը չէ, որտեղ կան փակ սահմաններ, պատմական հակամարտություններ և պատերազմներ, որոնք ավերում են տարածաշրջանը։ Իհարկե, երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ պատերազմների ընթացքում շատ ընտանիքի անդամներ և ընկերներ կորցրած մարդիկ գտնեն իրենց մեջ խաղաղություն, բայց առնվազն պետական ​​մակարդակով, եթե խաղաղություն հաստատվի և տնտեսական հարաբերությունները կարգավորվեն, ապա հաջորդ քայլը կլինի ֆիզիկական կապը՝ երկաթուղիներ, խողովակաշարեր և ճանապարհներ»,-շեշտել է հունգարացի փորձագետը։  

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։