Գերմանիայում սկսվել է ՌԴ-ի երեք ենթադրյալ լրտեսների դատավարությունը. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է
Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 9-ին, Մայնի Ֆրանկֆուրտի Բարձրագույն շրջանային դատարանում սկսվել է երեք տղամարդկանց դատավարությունը, որոնք, ըստ մեղադրող կողմի, ներգրավված են եղել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Նրանք մեղադրվում են Ռուսաստանի Դաշնության գաղտնի ծառայության համար աշխատելու մեջ՝ «առանձնապես լուրջ գործով»: Ենթադրյալ գործակալները, հավանաբար, դավադրություն են կազմակերպել ինչ-որ մեկի սպանության համար, հայտարարել է Դաշնային դատախազության մամուլի խոսնակը՝ մեղադրական եզրակացությունը կարդալիս: DW-ի փոխանցմամբ՝ մեղադրյալներ Վարդգես Ի.-ն, Ռոբերտ Ա.-ն և Արման Ս.-ն համապատասխանաբար Հայաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ են:
Ինչպես պնդում է մեղադրող կողմը՝ 43-ամյա Վարդգես Ի.-ն 2024 թվականի մայիսին ռուսական հատուկ ծառայությունից առաջադրանք է ստացել լրտեսել Գերմանիայում բնակվող «Ուկրաինայից մի տղամարդու» նկատմամբ։ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի սկսվելուց հետո այս տղամարդը կռվել է Ուկրաինայի Զինված ուժերի (ՈւԶՈւ) կազմում։ Ռուսաստանը, նրան մեղադրանքներ է ներկայացրել «ռազմական հանցագործություններ» կատարելու, այդ թվում՝ իբր գերեվարված ռուս զինվորների մահապատժին մասնակցելու համար և «առաջադրանք» է տվել Հայաստանի քաղաքացուն։ Դատական նյութերից հետևում է, որ այն կատարելու համար մեղադրյալը հավաքագրել է երկու հանցակիցների։
Դատարանում ներկայացված տեղեկատվության համաձայն, այս լրտեսությունը, հավանաբար, պետք է ծառայեր որպես Գերմանիայում ռուսական հատուկ ծառայությունների հետագա գործողությունների նախապատրաստություն՝ ընդհուպ մինչև սպանություն։ Մեղադրյալները ձերբակալման պահից ի վեր գտնվում են կալանքի տակ։
Ինչպես փոխանցում է dpa գործակալությունը, Վարդգես Ի.-ի փաստաբանները դատարանում մերժել են մեղադրանքները։ Նրանց հայտարարությամբ, մեղադրող կողմի ապացույցները թերի են և իրադարձությունների զարգացման հնարավոր այլընտրանքային տարբերակները չեն հետաքննվել։ Անորոշ է նաև ռուսական հատուկ ծառայության հետ ենթադրյալ պատվիրատուի կապը, իսկ նրա գործողություններն այդ երեկոյան «չեն համապատասխանում հատուկ ծառայությունների մասնագիտական գործունեությանը», հայտարարել է փաստաբաններից մեկը։
Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա.-ի փաստաբանը նույնպես մերժել է իր պաշտպանյալի անունից մեղադրանքները։ Իրավաբանն ընդգծել է, որ վիրավորական է համարում այն մեղադրանքը, թե նա աշխատել է «ագրեսոր Ռուսաստանի» համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը