«Նորք» հոգեբուժական կենտրոնը կվաճառվի. հայտնի է գնորդը
Կառավարության այսօրվա օրակարգում ընդգրկված է «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին հարցը: Նախագծից տեղեկանում ենք, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Հին Նորք բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները` բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է շենք-շինությունները վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ գույքի վաճառքի գին սահմանելով 868 մլն ՀՀ դրամը: Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.8 հեկտար մակերեսով հողամասը՝ 455 մլն դրամ կադաստրային արժեքով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից