Կապար պարունակող ներկերի ներկրումը Հայաստան շարունակվում է. որքանո՞վ է այն վտանգավոր
Կապար պարունակող ներկերի ներկրումը Հայաստան շարունակվում է, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Հայկական շուկայում վաճառվող կենցաղային ներկերը կենթարկվեն լաբորատոր փորձաքննության` դրանցում կապարի պարունակության մակարդակը պարզելու նպատակով: Որոշումն ընդունվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում` հասարակական սեկտորի հետ հանդիպման ժամանակ:
2011թ-ից սկսած «Խազեր» եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ները ահազանգում են ներկերում կապարի թույլատրելի խտությունը գերազանցելու մասին: 2016 թ-ին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ ներկերում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ Ուսումնասիրությունը կատարվել է Կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման միջազգային ցանցի միջոցով ԱՄՆ-ի Ֆորենսիկ Անալիտիկլ լաբորատորիայում:
«Եթե ներկը կապար է պարունակում, տան վերանորոգման ժամանակ կապարը փոշու հետ, շնչառության միջոցով, անցնում է օրգանիզմ: Կամ դպրոցներում, մանկապարտեզներում մի քանի տարի անց, երբ ներկը քայքայվում, թափվում է, երեխաները սիրում են ամեն ինչի ձեռք տալ, տանում են բերանը, եւ այդպես փոխանցվում է օրգանիզմ:
Կապարի անգամ նվազագույն քանակն ազդում է երեխայի առողջության վրա: Արյան մեջ կապարի պարունակության նույնիսկ չնչին գերազանցումը հանգեցնում է երեխաների մտավոր զարգացման գործակցի նվազման, գիտելիքների յուրացման վատթարացման, ազդում իմունային եւ վերարտադրողական համակարգերի վրա, առաջացնում է սակավարյունություն, արյան ճնշման բարձրացում, երիկամների անբավարարություն»ն- ԷկոԼուրին հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը: Փորձագետը նշեց, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խոստացել է ահազանգի հաստատվելու դեպքում ձեռնարկել իրեն վերապահած բոլոր քայլերը խնդիրը լուծելու համար:
Հայաստանում ընդունված կապարի ՍԹԽ-ն 5000 ppm է, իսկ միջազգային ընդունված նորմը` 90 ppm, այսինքն, Հայաստանում այն 56 անգամ բարձր է: Քնարիկ Գրիգորյանը հայտնեց, որ ՀԿ-ն նամակ է ուղարկել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն` այս նորմը վերանայելու առաջարկով: «Մեզ պատասխանել են, որ ներկերի մասով Մաքսային միությունում տեխնիկական կանոնակարգ չունենք: Կա Հայաստանում գործող փաստաթուղթ` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թ-ի սեպտեմբերի 11-ի 59-Ն հրամանը, որով էլ առաջնորդվում են», - ասաց Քնարիկ Գրիգորյանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից